Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի
    11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները հաստատելու մասին» N 619-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները․

 1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

    «3. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է՝

   1) անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում՝ հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը,

  2) բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքում՝ ելնելով հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման հետևանքով առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից: Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտման աստիճանը:»․

2) 5-րդ կետում «գնահատման» բառից հետո լրացնել «կամ բժշկասոցիալական վերափորձաքննության» բառերը․

3) 5-րդ կետի «գ» ենթակետում «աստիճաններ» բառից հետո լրացնել «կամ կենսագործունեության սահմանափակման տեսակներ ու աստիճաններ» բառերը․

4) 6-րդ կետի «գ» ենթակետում «խոր)» բառից հետո լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների խանգարման աստիճանը (խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր, աննշան)» բառերը․

5) 10-րդ կետում «հաշվի առնելով» բառերից հետո լրացնել «վերականգնողական անհատական ծրագրի կամ» բառերը․

6) 13-րդ կետում «առաջացել է» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարում կամ» բառերը․

7) 14-րդ կետում «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարումների կամ» բառերը․

8) 15-րդ կետում «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների կամ» բառերը, իսկ «հետևանքով նա» բառերից առաջ լրացնել «կամ օրգանիզմի ֆունկցիաների չափավոր խանգարման» բառերը․

9) 16-րդ կետում «տուժողն» բառից հետո լրացնել «օրգանիզմի ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումների կամ» բառերը․

10) 17-րդ կետում «ֆունկցիոնալության» բառից առաջ լրացնել «վերափորձաքննվելիս կամ» բառերը․

11) 22-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «վերականգնողական անհատական ծրագրում կամ» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

 

  • Обсуждалось

    24.02.2023 - 13.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1869

Принт