ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Անհրաժեշտությունը
«Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման ճանապարհային քարտեզի 52-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ բացակայում է նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանմանը վերաբերող օրենսդրական կարգավորումը:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով նախատեսվում է նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, մասնավորապես, Եվրոպական խորհրդի 2009թ. սեպտեմբերի 14-ի 2009/119 ԵՀ հրահանգով սահմանված պահանջներին նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով:
4․Կարգավորման նպատակը.
Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանմանը վերաբերող օրենսդրական կարգավորման ապահովումն է և նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լորոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
«Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լորոշման 1-ին կետով հաստատված «Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի» 52-րդ կետով նախատեսված միջոցառման շրջանակներում ազգային օրենսդրությամբ նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման մասով սահմանաչափերի մոտարկում, համապատասխանեցում ԵՄ չափանիշներին:
7․ Այլ տեղեկություններ․
«Նավթամթերքի նվազագույն պաշարների պահպանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումներից»
-
Обсуждалось
21.02.2023 - 10.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3975
Принт