Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

«-------» «--------------------»  2017 թվականի  N     -Ն 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ

օգոստոսի 11-Ի n 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի «Հայատանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի n 493-Ն և n 486-Ն որոշումների գործողությունը կասեցնելու մասին» n 827-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետում «2018» թիվը փոխարինել «2019» թվով.

2) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և աշխատաշուկայի հետագա զարգացումներից`

1) ըստ անհրաժեշ­տության ներկայացնել հիմնավոր առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ժամկետը երկարացնելու վերաբերյալ.

 2) մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում օտարերկրացիների զբաղվածության կարգավորման՝ օբյեկտիվ իրավիճակից բխող և կարգավորման ամբողջականությունն ապահովող լուծումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    10.11.2017 - 27.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

10.11.2017 12:03

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7897

Принт