Добавить в избранное

Находится в правительстве РА

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ լրամշակված նախագիծ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, մոտարկման» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 11-րդ կետ.

«11) մոտարկում՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակելու միջոցով միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:»

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել նոր՝ 8.1-ին հոդվածով.

 «Հոդված 8.1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը

  1. Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ սույն հոդվածում` Համաձայնագիր) շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը (այսուհետ սույն հոդվածում՝ Ստուգում) իրականացվում է Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման ապահովման նպատակով:
  2. Ստուգումն իրականացնում է նախարարությունը` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված բացատրական նշումի շրջանակներում նշված օրենսդրության առնչությամբ, որից հետո տրվում է եզրակացություն։ Համաձայնագրի հիման վրա մոտարկման ենթակա նորմատիվ իրավական ակտի նախագիծը Ստուգման նպատակով նախարարություն է ներկայացվում նախագիծը փորձաքննության ներկայացնելու հետ միաժամանակ:
  3. Ստուգման չեն ենթարկվում սույն օրենքով նախատեսված փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
  4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ Ստուգման են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինները:

5․ Նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաև բացատրական նշում, որը պետք է պարունակի.

1) նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը և ընդունման ամսաթիվը.

2) ներկայացված նախագծի` նշված օրենսդրությանը մոտարկման վերաբերյալ պարզաբանում:

  1. 6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծերի ներկայացման դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:

7․  Նախարարության կողմից Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը չի կարող ներկայացվել  Կառավարության քննարկմանը։

8․ Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը ենթակա չէ պաշտոնական հրապարակման։

9․ Եթե սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում նախարարությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացություն չի տալիս կամ չի երկարաձգում դրա տրամադրման ժամկետը, օրենսդրական ակտի նախագիծը կարող է ներկայացվել վարչապետի աշխատակազմ, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը ակտն ընդունող մարմնի կողմից կարող է ընդունվել և ուղարկվել պաշտոնական հրապարակման` առանց եզրակացության:

  1. Նախարարության կողմից Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում մշակող մարմինը կարող է լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը կրկին ներկայացնել նախարարություն՝ Ստուգման համար։

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
  2. Կառավարության աշխատակարգում և Արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։
  • Обсуждалось

    13.02.2023 - 28.02.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Международные отношения

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2784

Принт