Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ / Արագածավան և Արագածոտն/


                                                             ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313 – Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈւՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման ահրաժեշտությունը

 

2017 թվականներին տարերային աղետներից /կարկուտահարություն  և ցրտահարություն/  տուժել են՝ Արագածոտն համայնքի  թվով 134  շահառուի 160,09 հեկտար ոռոգելի ցանքատարածություններ և բազմամյա տնկարքներ, իսկ Արագածավան համայնքում համապատասխանաբար՝ 414 շահառու, 1026,04 հեկտար:

  Վերոնշյալ համայնքի հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել 2017 թվականի ոռոգման ջրի դիմաց  պարտքը ՝  99 164  335 դրամ  /Արագածոտն 15 496 615 դրամ + Արագածավան 83 667 720 դրամ/ զիջել:

 

 2

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

 

ՀՀ մարզերում  հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հողի հարկի և ջրի վարձի փոխհատուցման, գյուղատնտեսական  տարբեր մշակաբույսերի սերմացուների տրամադրում և այլն:

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է 2017 թվականի տարերային աղետներից տուժած հողօգտագործողներին՝ ոռոգման ջրի ձևավորված հասույթը զիջելու:

 

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն աշխատակազմի կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

  Առաջարկվող որոշումը կնպաստի հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը:

 

6.

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և http://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում`  հասարակությանն իրազեկելու նպատակով:

 

                                                        ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու,  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

 

                                                    ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ մասին»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

  • Обсуждалось

    09.11.2017 - 24.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7499

Принт