Добавить в избранное

В стадии разработки

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին   համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Բացի այդ, հարկ է նշել, որ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։

  • Обсуждалось

    08.11.2017 - 30.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9648

Принт

Предложения

Ռուզան Շահվերդյան

28.11.2017

ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:

Ռուզան Շահվերդյան

21.11.2017

Քանի որ օրենքում ապրանքային նշանի լեզվի մասին հիշատակություն չկա, առաջարկում եմ 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետ 2-ով. <<Ապրանքային նշանի մեջ մտնող տառերը, բառերը, բառակապակցություններն ու կարգախոսները կարող են լինել միայն հայերեն կամ հայատառ, այլ երկրներում ներկայացված լինելու համար, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տառադարձությամբ: Այլ երկրներում գրանցված ապրանքային նշանները հրապարակային գրվածքներում զուգահեռաբար պետք է ունենան հայերեն տառադարձությունը՝ ավելի փոքր չափերով ու չգերիշխող դիրքում>>:

Узнать больше