Добавить в избранное

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Բիոսոֆիա" ՀԿ 13.02.2023 13:57:00 Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կնպաստի գործող օրենսդրական կարգավորումների էլ ավելի խճճմանը, առկա խնդիրների խորացմանը, այս օրենքի հիմնական սկզբունքների խախտմանը, տարեկան ծրագրի իրականացման հետ կապված անորոշությունների աճին և Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման գործընթացի կոռումպացմանը։ Հստակ առաջարություն չի պարունակում -
2 Լիաննա Ասոյան 20.02.2023 17:30:05 Փոփոխությունների սկզբունքային մասը ջրթողումների ու արդյունագործական ձկնորսության պետական կարգավորումը լիազորված մարմնին վերապահելն է։ Պարբերաբար ՇՄ նախարարությունը այդ նախաձեռնությունը փորձել է կյանքի կոչել («հասկանալի» պատճառով), սակայն չի կարողացել համոզել։ Երևում է, ներկայումս դա իրեն հաջողվել է, ուստի մեր «ոչ»–ով միջամտելը անօգուտ է։ Իրականում Սևանի պրոբլեմը բոլորովին այլ է։ Նախ պետք է հասկանանք ու հստակորեն ձևակերպենք, թե ի՞նչ ենք ուզում ունենալ․ Սևանա լիճ իր բնական էկոհամակարգով, թե՞ Սևան ջրամբար, որը ամբողջությամբ օգտագործման ենթակա ռեսուրս է։ Արամ Գաբրիելյան Հստակ առաջարություն չի պարունակում Ընդունվել է ի գիտություն
3 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 27.02.2023 15:54:45 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկ 1 «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրինագծի հոդված 1-ի 2-րդ մասով առաջարկվող 12-րդ հոդվածի 5-րդ մասի առաջարկվող «5.Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համար կարող են կատարվել օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ և այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են բացառապես ծրագրային աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:» խմբագրությունն անընդունելի է, քանի որ Սևանա լիճը ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտն է և նրա պահպանման, էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման համար պետությունը պետք է ունենա առաջնային դերակատարում այդ թվում ֆինանսական հատկացումներով՝ զուգակցված նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներով: Ընդունվել է Հոդվածը թողնվել է անփոփոխ
4 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 27.02.2023 15:54:45 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկ 2 Հաշվի առնելով 1-ին կետում նշած մեր անհամաձայնությունը՝ անընդունելի է նաև օրինագծի հոդված 2-ով առաջարկվող Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 41-րդ մասերի ուժը կորցրած ճանաչելը: Սույն՝ Առաջարկ 2-ով ներկայացված դիտարկումը ընդունվել է ի գիտություն՝ հաշվի առնելով այն հանգամանը, որ Ձեր առաջարկների 1-ին կետով ներկայացված 12-րդ հոդվածի 5-րդ մասին վերաբերող դիտարկումն ընդունվել է՝ նախագծից առաջարկվող փոփոխությունը հանվել է
5 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 27.02.2023 15:54:45 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկ 3 Հաշվի առնելով 1-ին կետում նշած մեր անհամաձայնությունը՝ անընդունելի է օրինագծի հոդված 3-ով առաջարկվող Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթը: Սույն՝ Առաջարկ 3-ով ներկայացված դիտարկումը ընդունվել է ի գիտություն՝ հաշվի առնելով այն հանգամանը, որ Ձեր առաջարկների 1-ին կետով ներկայացված 12-րդ հոդվածի 5-րդ մասին վերաբերող դիտարկումն ընդունվել է՝ նախագծից առաջարկվող փոփոխությունը հանվել է
6 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 27.02.2023 15:54:45 «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկ 4 Օրինագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդված 16-ի բ) կետը` չամրագրելով բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական այլ մարմին: Առաջարկում ենք օրինագծով ամրագրել Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին: Առաջարկությունն ընդունվել է Կատարվել է լրացում
7 Նազելի Վարդանյան 27.02.2023 17:34:12 Սույն նախագիծը չի բխում Սևանա լճի՝ որպես կարևորագույն ռազմավարական օբյեկտի, պահպանության հրամայականից: Այն փոխում է ռազմավարական օբյեկտի պահպանության կարգավիճակը՝ բոլոր իրավասությունները ԱԺ-ից փոխանցելով Շրջական միջավայրի նախարարությանը և դադարեցնելով պետական բյուջեից ֆինանսավորումը: Համաձայն գործող օրենքի Տարեկան ծրագիրը հաստատվում է Կառավարության կողմից, ինչը մաս է դառնում տվյալ տարվա "Բյուջեի մասին" օրենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Տարեկան ծրագրում տեղ գտած և բյուջեից ֆինանսավորվող միջոցառումները արդեն իսկ արտացոլվում են տվյալ տարվա պետական բյուջեի համապատասխան տողերում։ Գործող կարգավորումը չի ապահովում միջոցառումների ճկուն կառավարման հնարավորություն, մասնավորապես Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակների սահմանման, Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի սահմանման մասով։
8 Լուսինե Թոփչյան 27.02.2023 20:55:55 Գործնականում ի՞նչ նպատակ է հետապնդում «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասից հեռացնել հետևյալ նախադասությունը․ <<Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում>>: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը հստակեցնելու, օրենսդրական բացերից և անհամապատասխանություններից խուսափելուն։ Գործող օրենքի 12 -րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկն ընդունվել է Հոդվածը թողնվել է անփոփոխ
9 Լուիզա Թոփչյան 27.02.2023 21:18:45 Ինչու՞ է Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը, համաձայն որի տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում, հեռացվել օրենքի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում։ Առաջարկն ընդունվել է Գործող օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետը թողնվել է անփոփոխ։