Добавить в избранное

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Նաիրա Հարությունյան 07.02.2023 10:51:24 Հաշվի առնել բժշկի թղթի առկայությունը, և բացական համարել հարգելի։ Քանի որ ինքներդ նշեցիք որ աշուն_ձմեռ ամիսներին շատանում են ՍՇՎ_ները։ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:
2 Նաիրա Հարությունյան 09.02.2023 14:02:59 Առաջարկում եմ կառուցել նոր ն/դ հաստատություններ, որպեսզի բոլոր երեխաները օգտվեն ն/դ կրթությունից։ և չօգտագործել մեր երեխաների հիվանդությունները իրենց դեմ։ Ինչ է նշանակում 21 բժշկի թուղթ։ Բալիկս Վիրահատվել է և ոչ թէ մի ամիս այլ ավել չի հաճախել մանկապարտեզ։ Հիմա ինչ դուրս մնա? Օրենքներ գրել, խղբղեկուց առաջ, նախ քննարկեք գոնե յուրաքանչյուր պարտեզի ծնողկոմիտեների հետ։ Այդ ժամանակ գուցե պատկերացում ունենաք, թէ 1 տարվա ընթացքում քանի անգամ կարող է հիվանդանալ ն/դ տարիքի երեխան։ Վերանայեք ձեր օրենքները, նախագծերը, քննարկեք դրանք ծնողների հետ։ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:
3 Նաիրա Հարությունյան 14.02.2023 23:03:57 Կխնդրեմ ոչ մասնագիտական տերմիններով և օրենքի կետերը բացելով պատասխանեք իմ հարցին։ Ինչ է նշանակում """ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:????
4 Klara Yadoyan 07.02.2023 11:05:42 Barev dzez,es dem em nor voroshman@.Xndrum em veranayeq ayn.Im balikner@ shushut hivandanum en,u mi 2 orum chen lavanum,Es partadir djishki tuxt em nerkayacnum,vorpesi hargeli lini.Ete popoxutyin chlini,u erexaners hankarx durs mnam partezin,es erkric kheranam @ntaniqis het miasin. Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:
5 Շուշաննա Թադևոսյան 09.02.2023 09:41:17 Ուրախ եմ, որ առկա է նախաձեռնություն` կատարելու փոփոխություններ օրենքում, սակայն որպես մայր, որը ունի մանկապարտեզ հաճախող երեխա, ցանկանում եմ նշել, որ օրերը բավականին քիչ են։ Հարկավոր է հաշվի առնել երկրում տիրող համաճարակային վիճակը, երեխաների` և հատկապես առաջին տարին հաճախողների ցածր իմունիտետը, ինչպես նաև հիվանդությունների ընթացքը։ Միայն ջրծաղիկի պատճառով երեխան միջինում բացակայում է 10/14 օր։ Ամռանը` աղիքային ինֆեկցիաների պատճառով երեխան կարող է բացակայել 7_14 օր, սովորական շնչառական վիրուսները տևում են 5_7 օր, եթե հաշվի չառնենք, որ բացի այդ լինում են բարդացումներ օտիտի, թոքաբորբի, բրոնխիտի տեսքով, ինչին ես երեք անգամ բախվել եմ, և աղջիկս ամեն անգամ բացակայել է գրեթե 14 օր մինչև ապաքինումը։ Աղջիկս առաջին տարին է հաճախում մանկապարտեզ, և մինչև այսօր ունի արդեն 62 բացակա, որոնք բոլորը հիվանդությունների պատճառով են, և գրեթե բոլորի համար ունենք տեղեկանք։ Սակայն ստացվում է, որ նույնիսկ այս փոփոխությամբ, հաշվի առնելող իմ աղջկա հիվանդանալու հաճախականությունը, մենք կրկին կկանգնենք մինչև սեպտեմբեր դուրս մնալու վտանգի առաջ կամ էլ երեխային պարզապես կզրկեմ իր ամառային հանգստից` բացակայությունների թույլատրելի սահմանաչափը չգերազանցելու համար։ Խնդրում եմ վերանայել օրերի սահմանաչափը, քանի որ Ձեր հաշվարկը էապես չի համապատասխանում վիճակին։ Ցանկանում եմ անդրադառնալ նաև ամառային արձակուրդի մասին կարգավորմանը։ Այս երկրում յուրաքանչյուր անձ ունի արձակուրդի իրավունք։ Անարդար եմ համարում, որ նախադպրոցական հաստատություններում կա արձակուրդի իրավունք, եթե ծնողը ներկայացնում է գրավոր դիմում, սակայն միևնույն է դիմում ներկայացնելուց հետո երեխայի արձակուրդի ժամանակ չհաճախած օրերը ներառվում են 75 օրվա սահմանաչափի մեջ։ Սա շատ անհասկանալի մոտեցում է, քանի որ միայն այն, որ այդ բացակաները հաշվարկվում են 75 օրվա մեջ և հնարավոր վտանգ ստեղծում երեխայի դուրս մնալու համար, չեզոքացնում է արձակուրդ տերմինի իմաստը։ Առաջարկում եմ ինչպես դպրոցներում, ինչպես այլ պետական և մասնավոր հաստատություններում, նախադպրոցական հաստատություններում էլ տրամադրել 21 աշխատանքային օր կամ մեկ ամիս արձակուրդ, և այդ օրերը համարել հարգելի և չներառել 75 օր թույլատրելի բացակայությունների մեջ։ Առաջարկվող փոփոխությունը լրացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված 75 աշխատանքային օրվա պահանջը:
6 Hasmik Tadevosyan 14.02.2023 15:32:04 Բոլոր առաջարկների եզրակացությունը այն է, որ առաջարկները ներառված են օրենքի փոփոխության ձեր նախագծի մեջ։ Սակայն ծնողների առաջարկը այն է, որ պետք է երկարացնել 21 օր սահմանաչափը։ Խնդրում եմ երկարացրեք այն, խոսեք մանկապարտեզի դաստիարակների, ծնողների հետ, ձեր առաջարկած ժամկետը շատ շատ քիչ է։ Փոփոխե'ք արձակուրդ գնալու մասին որոշումը, խնդրում եմ դարձրեք արձակուրդի օրերը հարգելի և մի հաշվեք այն այդ 75 օրվա մեջ։
7 Luiza Bakhshinyan 15.02.2023 12:57:23 Ողջու՜յն։ Հերթական անտրամաբանական որոշումը, որը չի բխում ծնողների և երեխաների շահերից։ 21 բացական՝ բժշկի թղթով հիմնավորված, շատ քիչ է մանկապարտեզ հաճախող երեխայի համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչքան շատ են երեխաները հիվանդանում այդ տարիքում և ինչքան է ձգվում հիվանդությունը(անգամ թեթև մրսածության դեպքում հազը տևում է 2-3շաբաթ։ Ստացվում է, եթե երեխան հիվանդացավ մեկ անգամ, արդեն հարգելի բացակաների մեծ մասը սպառվեց)։ Մյուս կողմից ամառ է գալիս, և արդեն խնդիր է դառնում երեխային ինչ-որ տեղ տանելը։ Հասկանալի է, որ նման կերպ փորձում եք լուծել հերթագրված երեխաների՝ մանկապարտեզ հաճախելու խնդիրը։ Խնդրում եմ վերանայել որոշումը և հաշվի առնել նաև ծնողների կարծիքը, և գոնե բոլոր բժշկի թղթերը համարել հարգելի։ Ցանկալի կլինի նաև բացակայությունները տարածվեն սեպտեմբեր-մայիս ամիսների վրա, որպեսզի երեխաները ամռան ամիսներին կարողանան գնան հանգստի։
8 Լիլիթ Հարությունյան 20.02.2023 14:43:15 Առաջարկում եմ կրկնապատկել հիվանդության տեղեկանքի հիման վրա հարգելի համարվող օրերի քանակը։ 21 օրը շատ քիչ է, եթե հաստատեք կապ ծնողների, մանկապարտեզների հետ, կհասկանաք` ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, ինչքան շատ են բացակայում երեխաները, իսկ ովքեր էլ համեմատաբար քիչ բացականեր ունեն, դա նաև նրա արդյունքն է, որ բացականեր շատ չստանալու համար, ծնողները իրենց երեխաներին դեռ ամբողջովին չապաքինված ուղարկում եմ մանկապարտեզ` այսպես անվերջ դարձնելով հիվանդությունների շրջանը։