Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

_____   _______________  2023 թվականի N         -Ն 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման`
  • 1-ին կետի «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը և միջավայրային գործոնները գնահատող մասնագետների (երեքը միասին այսուհետ՝ բժիշկ-փորձագետ) և տարածքային կենտրոնների աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերով.
  • 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «500» թիվը փոխարինել «800» թվով.
  • հավելվածի 1-ին կետի «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերը փոխարինել «բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը և միջավայրային գործոնները գնահատող մասնագետների (երեքը միասին այսուհետ՝ բժիշկ-փորձագետ) և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերով.
  • հավելվածում և ձևերում «276-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «276-Ն, 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
  • Обсуждалось

    01.02.2023 - 17.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1942

Принт