Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հովհաննես Բուրմանյան 30.01.2023 14:40:03 | «10 օր»-ի իմպերատիվ լինելը կառաջացնի բազմաթիվ հետևանքային խնդիրներ: Հիշեք, թե 2019-ին «24 ամսվա» ժամկետի հիմնավորումն ինչու եք տվել: Առաջարկում եմ «24 ամսվա» բառերից հետո լրացնել «կամ Կողմերի միջև համաձայնեցված ավելի կարճ ժամկետի» բառերը: | Պայմանագրով ամրագրվելիք տասնօրյա ժամկետը պայմանավորած է այն հանգամանքով, որ դրա կնքումից հետո բաշխողն իրականացնում է միացման աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների գնման, ֆինանսական միջոցների հատկացման պլանավորում, իսկ այդ աշխատանքների փաստացի իրականացումն սկսում է միայն վերը նշված վճարի վճարումից հետո։ Հետևաբար այն պարագայում, երբ միացման վճարը վճարվում է պայմանագրի կնքումից երկարատև ժամանակ անց, բաշխողի կողմից պայմանագրի կնքման պահին կատարված գնման պլանավորման և աշխատանքների փաստացի կատարման օրվա դրությամբ իրականացված ծախսերը չեն համապատասխանում միմյանց: |