Добавить в избранное

«ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՀԵՍՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՎԱՅՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՀԵՍՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՎԱՅՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 7-րդ մասին և 73-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր և ստացողի պահեստ հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու, ապրանքները և տրանսպորտային միջոցները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան սույն որոշմամբ սահմանված ապրանքների հաշվառման համակարգի գործարկման օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

«___» ____________ _____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՍՏԱՑՈՂԻ ՊԱՀԵՍՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՎԱՅՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 99-րդ և 100-րդ հոդվածներին համապատասխան՝ ապրանքները ժամանակավոր պահպանման պահեստ և ապրանքների ժամանակավոր պահպանման այլ վայրեր հանձնելու ժամանակ մաքսային մարմին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման, ապրանքները ժամանակավոր պահպանման վայր հանձնելու և նշված վայրից հանելու հետ կապված գործառնությունների իրականացման հետ կապված հարաբերությունները։
  2. Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելիս մաքսային մարմիններին են ներկայացվում Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը՝ էլեկտրոնային եղանակով «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում (trade.gov.am) հասանելի` ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքների հաշվառման ավտոմատացված համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով։
  3. Օրենսգրքի 414-րդ հոդվածին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 270-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին համապատասխան, ժամանակավոր պահպանման պահեստներ և ապրանքների ժամանակավոր պահպանության այլ վայրեր ապրանքների հանձնման, ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքների շարժի, ժամանակավոր պահպանման վայրերից ապրանքների դուրսբերման հետ կապված գործառնությունները գրանցվում են, ինչպես նաև ժամանակավոր պահպանման վայրերի տիրապետողների և մաքսային մարմինների կողմից սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ձևավորվում են Համակարգի միջոցով։
  4. Անկախ սույն կարգի 2-րդ կետից, անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ Համակարգի խափանումների դեպքում սույն կարգով նախատեսված գործողություններն իրականացվում են թղթային եղանակով։
  5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ համակարգի խափանումների վերացման դեպքում թղթային եղանակով իրականացված գործողությունները հաշվառվում են համակարգում՝ համակարգի աշխատանքի վերականգնումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  6. Համակարգի միջոցով պետք է իրականացվեն հետևյալ գործողությունները՝
  • ժամանակավոր պահպանման տարածք տրանսպորտային միջոցների մուտքի գրանցում․
  • ապրանքների՝ ժամանակավոր պահպանության հանձնման հայտի ներկայացում․
  • ապրանքների՝ ժամանակավոր պահպանության ընդունման հաստատում՝ ժամանակավոր պահպանության տարածքում ապրանքների տեղակայման վայրի հաստատմամբ․
  • մաքսային մարմնի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության նպատակով ներկայացված փաստաթղթերի գրանցում․
  • ժամանակավոր պահպանության տարածքում ապրանքների տեղակայման վայրի փոփոխություն․
  • ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների պահպանության ժամկետի ավարտից հետո մաքսային մարմինների կողմից ապրանքների վերցման հանգամանքի հաշվառում․
  • Ժամանակավոր պահպանության հանձնված և վերցված ապրանքների վերցման հանգամանքի վերացում․
  • ժամանակավոր պահպանության տարածքում ապրանքների ժամանակավոր պահպանության ավարտի հաստատում` նշելով ժամանակավոր պահպանության ավարտի՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերը.
  • ժամանակավոր պահպանության տարածքից ապրանքների ելքի թույլտվություն․
  • ժամանակավոր պահպանության տարածքից ապրանքների ելքի հաստատում։
  1. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են ժամանակավոր պահպանման վայրերի տիրապետողների կամ մաքսային մարմնի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանության դեպքում՝ մաքսային մարմնի կողմից։
  2. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողություններն իրականացվում են Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց կամ մաքսային մարմնի կողմից ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից։
  3. Սույն կարգի 6-րդ կետի 4-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացվում են մաքսային մարմնի կողմից։
  4. Սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված գործողությունն իրականացվում է Համակարգում ինքնաշխատ եղանակով՝ ապրանքների ժամանակավոր պահպանության համար սահմանված ժամկետի ավարտին։
  5. Ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի կողմից տրանսպորտային միջոցների՝ պահեստ մուտքից հետո տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի վերաբերյալ տեղեկությունները Համակարգի միջոցով ներկայացվում են մաքսային մարմնին։
  6. Ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը կամ Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան ներկայացված նախնական տեղեկատվությունը մաքսային մարմնի կողմից գրանցվում են մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով։
  7. Ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը բացթողումից հետո 1 աշխատանքային ժամվա ընթացքում ապրանքների բացթողման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է հայտարարատուին և ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացնող անձին։
  8. Ժամանակավոր պահպանության ներքո գտնվող ապրանքները կարող են դուրսբերվել ժամանակավոր պահպանությունից հետևյալ դեպքերում՝
  • Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս․
  • ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելիս․
  • վարչական իրավախախտումների կամ քրեական գործերի վարույթների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված գործողություններ իրականացնելիս․
  • ժամանակավոր պահպանության վայրի փոփոխություն իրականացնելիս` «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան․
  • մաքսային մարմնի թույլտվությամբ այլ դեպքերում՝ հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա։
  1. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ժամանակավոր պահպանման այլ վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար ապրանքների նկատմամբ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք մաքսային մարմին են ներկայացնում դիմում՝ սույն կարգի N1 ձևին համապատասխան:
  2. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել ապրանքների որոշակի խմբաքանակի ժամանակավոր պահպանության համար՝ միանգամյա թույլտվություն ստանալու նպատակով, կամ որոշակի ժամանակահատվածում օտարերկրյա ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանության համար՝ բազմակի թույլտվություն ստանալու նպատակով` դիմումին կցելով Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված, ինչպես նաև Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները հիմնավորող փաստաթղթերը և տեղեկությունները:
  • Մաքսային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված դիմումը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ապրանքների ժամանակավոր պահպանության թույլտվություն՝ սույն կարգի ձև N2-ին համապատասխան, կամ մերժում է թույլտվության տրամադրումը՝ Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով և սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում՝ մերժման վերաբերյալ որոշում ընդունելու միջոցով՝ սույն կարգի ձև N3-ին համապատասխան։
  1. Մաքսային մարմինը սույն կարգի 15-րդ կետում նշված դիմումի քննարկման ժամանակ կարող է դիմումատուից պահանջել դիմումի մեջ ներառված տեղեկություննեը հաստատող փաստաթղթերը, որոնք ներկայացվում են համապատասխան պահանջը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  2. Սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը դիմումատուի կողմից չներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է թույլտվության տրամադրումը։
  3. Մաքսային մարմնի կողմից թույլտվության տրամադրման դեպքում Համակարգի միջոցով տեղեկացվում է մաքսային մարմնի այն ստորաբաժանմանը, որի հսկողության գոտում գտնվում են ապրանքները։
  • Ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում տեղակայման հանգամանքը հավաստվում է սույն կարգի ձև N4-ով սահմանված արձանագրությամբ։
  1. Ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների նկատմամբ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման դեպքում այդ մասին նշում է կատարվում Համակարգում։

 

 

Ձև N1

ԴԻՄՈՒՄ

Ժամանակավոր պահպանության այլ վայրերում ապրանքների ժամանակավոր պահպանության թույլտվություն ստանալու համար

______________________________________________________________________________

(դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)

______________________________________________________________________________

(գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)

______________________________________________________________________________

(ղեկավարի (լիազորված անձի) անունը, ազգանունը)

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան, խնդրում եմ տրամադրել ապրանքների ժամանակավոր պահպանության թույլտվություն։ Կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերը «______» թերթից:

 

Դիմումատու

ð       Հայտարարատու

ð       Փոխադրող

ð       Հայտարարատուի կողմից լիազորված անձ

Ապրանքները ժամանակավոր պահպանության են հանձնվում «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 71-րդ հոդվածի՝

ð       2-րդ մասով սահմանված վայրում

ð       4-րդ մասով սահմանված վայրում

ð       5-րդ մասով սահմանված վայրում

ð       6-րդ մասով սահմանված վայրում

Խնդրարկվող թույլտվության բնույթը՝

ð       միանգամյա

ð       բազմակի

Բազմակի թույլտվության խնդրարկման դեպքում ապրանքների պարբերական ժամանակավոր պահպանության ժամանակահատվածը՝  ________________________________________________________________________

Դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը

________________________________________________________________________

Տեղեկացված եմ, որ մաքսային մարմին կեղծ տեղեկությունների ներկայացումը հանգեցնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության.

 

Դիմումատու՝       ___________________

                                     (ստորագրություն)

 

 

Ձև N2

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 «___________________________»

              մաքսային մարմնի ծածկագիրը

     /«__________________»/

                      ամսաթիվը

«______________________________»

գրանցման համարը     

    

       

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը ՝

   

_________________________________________________________________________________________

(անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ՀՎՀՀ-ն)

     

Թույլատրվում է իրականացնել ապրանքների ժամանակավոր պահպանությունը հետևյալ վայրում՝

 

 

_________________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________________

 

(Ժամանակավոր պահպանության վայրի տվյալները)

      

հետևյալ ապրանքների նկատմամբ`

 

Ապրանքների անվանումներն

Ապրանքների քանակները

Տարանցման հայտարարագրի ամսաթիվը և համարը

Տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի ամսաթվերը և համարները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

   

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

 


 

Ձև N3

ՈՐՈՇՈՒՄ N «_______________________» / «_____________»

                                                                           (մաքսային մարմնի ծածկագիրը)             (գրանցման համարը)

Ապրանքների ժամանակավոր պահպանության թույլտվության տրամադրման մերժման

 

Ժամանակավոր պահպանության այլ վայրում ապրանքների ժամանակավոր պահպանության համար ներկայացված դիմումի ամսաթիվը, համարը․

———————————————————————————————————————

Ժամանակավոր պահպանության այլ վայրում ապրանքների ժամանակավոր պահպանության համար դիմում ներկայացրած անձի տվյալները․

———————————————————————————————————————

Ժամանակավոր պահպանության այլ վայրում ապրանքների ժամանակավոր պահպանության համար թույլտվության տրամադրման մերժման հիմնավորումները․

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձ

   

_____________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 

 

 

 

Ձև N4

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման վերաբերյալ

1.  Ժամանակավոր պահպանության վայրի անվանումը և հասցեն

2. Ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների վերաբերյալ տեղեկություններ

Ապրանքների անվանումը կամ նկարագիրը

Չափման միավոր

Քանակ

Տեղերի քանակ

ներմուծման հիմք հանդիսացող փաստաթղթերի համարները

(տարանցման հայտարարագիր, տրանսպորտային, փոխադրման, առևտրային փաստաթղթեր)

Հատուկ նշումներ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապրանքները ժամանակավոր պահպանության ընդունած անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ, ստորագրությունը․

———————————————————————————————————————

 

 

  • Обсуждалось

    23.01.2023 - 07.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1790

Принт