Добавить в избранное

Պինդ օգտակար հանածոների արդյունահանման նախագծի և ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին

Ընդերքօգտագործման  իրավունք ստանալու նպատակով իրավաբանական անձինք  հայտի հետ միասին լիազոր մարմին են ներկայացնում նաև ընդերքի երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագիրը և պինդ  օգտակար  հանածոների հանքավայրերի շահագործման արդյունահանման նախագիծը:ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ, 39-րդ և 50-րդ հոդվածներով սահմանված են ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով դիմումին կից ներկայացվող ուսումնասիրման  ծրագիրը և արդյուահանման նախագիծը ինչ պետք է ներառի: Սակայն չեն  սահմանված պինդ  օգտակար  հանածոների  արդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագրերի բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, որը իր հերթին առաջացնում է որոշակի բարդություններ և երկիմաստ ընկալումներ հայտատուների համար: Շատ դեպքերում ծրագրերը և նախագծերը ներկայացվում են կամայականորեն կազմված՝ առանց պատշած ձևավորման տեքստի, երբեմն տեքստի բովանդակությունը չի համապատասխանում ծրագրի նպատակին, քարտեզագրական նյութերը և դրանց մաշտաբները պատահականոր են ընտրված:Հանքարդյունահանման նախագծերի և երկրաբանական ուսում­նասիրության աշխատանքային  ծրագրերի կազմանն հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ՀՀ կառավարության որոշման տեսքով:

  • Обсуждалось

    08.11.2017 - 29.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7661

Принт