Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի ընդունմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Նշված օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի թիվ 194-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն­ներ՝ որոշման դրույթները համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենքի 103-րդ հոդվածին։

Միաժամանակ, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես մաքսային ընթացակարգերով ձեւակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ փոխադրողը, այդ թվում՝ մաքսային փոխադրողը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 194-Ն որոշմամբ հաստատված առանձնահատկությունների 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքների տեղափոխման դեպքում տարանցման հայտարարագրի փոխարեն կարող են ներկայացվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:

Հիշյալ իրավակարգավորումները կոչված են պարզեցնելու սահմանահատման գործընթացը, արագացնելու մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքներ մաքսային ձևակերպումների գործընթացը և թեթևացնելու հայտարարագրման պրոցեսը ԱՏԳ մասնակիցների համար, ինչը ներկայումս լայնորեն կիառելի է ՀՀ-ում: Պարզեցման էությունը կայանում է նրանում, որ փոխադրողը պարզապես մաքսային մարմիններին է ներկայացնում բեռը ուղեկցող փաստաթղթերը և դրանց ցանկը՝ դրանք որպես տարանցիկ հայտարարագիր ընդունելու մասին նշումով, իսկ մաքսային մարմինները դրա հիման վրա ձևավորում են հաշվառման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերը:

Այնուամենայնիվ պրոցեսը շարունակում է մնալ որոշակիորեն աշխատատար և ժամանակատար հատկապես միևնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձևակերպումների պարագայում, քանի որ բեռները ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ընդունելուց հետո մաքսային մարմինը ստիպված է դրանցից յուրաքանչյուր խմբաքանակի հաշվառման համար ձևավորել առանձին էլեկտրոնային փաստաթուղթ:

Նախագծով կատարվում են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ։

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

Գործընթացը ավելի պարզեցնելու և դրա վրա ծախսվող ժամանակը նվազեցնելու նպատակով առաջարկվում է միևնույն տրանսպորտային միջոցով մի քանի առաքողներից մի քանի ստացողների անունով փոխադրվող բեռների մաքսային տարանցում ընթացակարգով մաքսային ձևակերպումների պարագայում՝ փոխադրողի կողմից բեռը ուղեկցող փաստաթղթերը որպես տարանցիկ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանք սահմանված կարգով՝ առանձին-առանձին ընդունել  որպես տարանցիկ հայտարարագրեր, սակայն տվյալ փոխադրումների պատշաճ հսկողությունը կազմակերպելու նպատակով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում ձևավորել ոչ թե փոխադրվող ապրանքային խմբաքանակների թվաքանակով հայտարարագրերի էլեկտրոնային տեսքեր, այլ մեկ տարանցիկ հայտարարագրի տեսք՝ հաշվի առնելով այն, որ տվյալ բոլոր խմբաքանակները տեղափոխվում են մեկ տրանսպորտային միջոցով, մեկ փոխադրողի կողմից, միևնույն ժամկետում  և առաքման միևնույն վայրը:

Այս դեպքում առաջարկվում է մաքսային մարմինների կողմից ձևավորվող տարանցիկ հայտարարագրի էլեկտրոնային տեսքի 44-րդ դաշտում  նշել բոլոր խմբաքանակների ուղեկցող փաստաթղթերի տվյալները, միևնույն ժամանակ տարանցիկ հայտարարագրման համակարգում նախատեսելով հայտարարագրի էլեկտրոնային տեսքին կից փաստաթղթի առկայություն, ուր կնշվի յուրաքանչյուր խմբաքանակի ստացողի տվյալները և որի հիման վրա կաշխատի ռիսկերի կառավարման համակարգը:

Կարգավորման ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 103-րդ հոդվածին։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել սահմանահատման գործընթացը, արագացնելու մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքներ մաքսային ձևակերպումների գործընթացը և թեթևացնելու հայտարարագրման պրոցեսը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Обсуждалось

    20.01.2023 - 04.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2279

Принт