Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2017 թիվ ____-Ն

 

            ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդ­վածի 2-րդ մասը` Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվա­զեց­վող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապ­րանք­ների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ առա­ջա­ցող բնա­կան կորստի չափերը` համաձայն հավելված 1-ի:
  2. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվա­զեց­վող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխա­դրման) և բաշխման ժամանակ առաջացող բնա­կան կորստի չափերը` համաձայն հավելված 2-ի:
  3. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող շինա­րա­րու­թյան բնագավառում առաջացող բնա­կան կորստի չափերը` համա­ձայն հա­վել­ված 3-ի:
  4. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող կոնյակի սպիրտերի և կոնյակների գծով առաջացող բնա­կան կորստի չափերը` համա­ձայն հավելված 4-ի:
  5. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող խաղողի և պտղա­հատապտղային քաղցուների, գինենյութերի և գինիների պահ­պան­ման ու տեղափոխ­ման ընթացքում առաջացող բնա­կան կորստի չափերը` համաձայն հավել­ված 5-ի:
  6. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող մսի և մսա­մթերքի պահպանման ժամանակ առաջացող բնա­կան կորստի չափերը` հա­մա­ձայն հավել­ված 6-ի:
  7. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող գարեջրաոչալ­կո­հոլային արդյունաբերությունում առաջացող բնա­կան կորստի չափերը` համաձայն հավել­ված 7-ի:
  8. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող հացահատիկի, հացա­մթերքների, խոտաբույսերի սերմերի, հատիկախարի (ֆուրաժի) և այլ կերա­տե­սակ­ների տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնա­կան կորստի չափերը` համա­ձայն հավելված 8-ի:
  9. Սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեց­վող կարտոֆիլի, թարմ բանջարեղենի և պտուղների տարբեր տեսակի պահեստներում եր­կա­րաժամկետ և կարճաժամկետ պահպանման ժամանակ առաջացող բնա­կան կորստի չա­փերը` համա­ձայն հավելված 9-ի:
  10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:


  • Обсуждалось

    07.11.2017 - 07.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8083

Принт