Добавить в избранное

<<Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »               2023թ. N           -Ն

 

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ և 63-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել պատվովճարի առավելագույն չափը՝ 5000000 դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ.

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի        -ի N     -Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և այդ զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
  2. 2. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դեպքում այդ զինծառայողների վրա տարածվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և այլ օրենքներով պայմանագրային զինծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները:

 

  1. ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության ընթացքում շարքային կամ սպայական կազմերի պարտա­դիր զինծառայողների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և պայմանագրային զինվո­րական ծառայության անցնելու մասին համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված գործընթացը կազմակերպվում է հետևյալ կարգով.

1) մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ շուտ, քան պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալը, շարքային կամ սպայական կազմի պարտա­դիր զինծառայողը պայմանագրային զինվո­րական ծառայության անցնելու ցանկություն ունենալու դեպքում զեկուցագիր (ձև 1) է ներկայացնում զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարին (պետին),

2) զեկուցագիրը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում զորամասի հրամանատարը զինծառայողին տալիս է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում համապատասխան պաշտոնում պայմանագրային զինվո­րական ծառա­յության անցնելու առաջարկ,

          3) զորամասի հրամանատարի (պետի) կողմից դրական որոշում կարող է կայացվել, եթե՝

          ա. զինծառայողի նկատմամբ չի իրականացվում քրեական  հետապնդում, կամ նա չունի չմարված դատվածություն,

բ. զինծառայողը զեկուցագիր ներկայացնելու պահին մարտական պատրաստության հիմնական առարկան­ներից ցուցաբերել է միայն դրական արդյունքներ,

գ. զինծառայողը համապատասխանում է առաջարկվող պաշտոնի անձնագրի պահանջներին,

4)   հրամանատարի (պետի) կողմից դրական որոշում կայացվելու դեպքում զորամասում (զինվորական կառավարման մարմնում) տասնօրյա ժամկետում նախապատ­րաստվում են զինծառայողի անձնական գործը (սպայական կազմի համար՝ երկրորդ օրինակը, շարքային կազմի համար՝ մեկ օրինակ) և լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան՝ զինվորա­կան պաշտոնի նշանակելու միջնորդագիր: Անձնական գործը, զեկուցագիրը և միջնորդագիրը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժե­րում զինծառայողի ունակություն­ներին համապատասխան պաշտոնում պայ­մա­նագրային զինվորական ծառա­յության անցնելու առաջարկով և ըստ վերա­դա­սության համապա­տասխան պետերի միջնորդություններով ուղարկվում են լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում:

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի զինվորական պաշտոնների նշանակման համապատասխան հրամանով սահմանված կարգով նախատեսված ընթացակարգերի պահանջ­ներին համապատասխան նյութերն ուսումնասիրվում և զինվորական պաշտոնի նշանակման հրամանի նախագծի հետ ներկայացվում են պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին,

6) շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում պայ­մանագրային զինվորական ծառայության ներգրավելու վերաբերյալ հրամաններն առաքվում են նաև շահագրգիռ ստորաբաժանումներ:

 

  1. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԻՍ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

  1. Յուրաքանչյուր տարվա համար պատվովճար հաշվարկելու ենթակա պայմանագրային զինծառայողներին անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բյուջետային հայտի հիման վրա:
  2. Պատվովճարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է պատվովճար ստացող պայմանագրային զինծառայողի բանկային հաշվին: Պայմանագրային զինծառայողը կարող է ազատ տնօրինել փոխանցված պատվովճարի գումարը:
  3. Պայմանագրային զինծառայողին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափը 60 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:
  4. Հաշվարկված պատվովճարի գումարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պայմանագրային զինծառայողի բանկային հաշվին է փոխանցվում ոչ ուշ, քան պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու օրվանից հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում:


 

Ձև 1

 

ՀՀ ՊՆ-----------------------զորամասի հրամանատար

___________________________________________ին

              նույն զորամասի---------------------------------------------

                                                         (զբաղեցրած պաշտոնը)

 

                 --------------------------------------------------------------------

             -----------------------------------------------------------------ից

                             (կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

Ես՝ ­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_____________________________________________________________________________-ս  20     թ. զորակոչվել եմ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ցանկություն ունեմ Պաշտպան Հայրենյաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ՀՀ զինված ուժերում:

Խնդրում եմ Ձեր միջնորդությունը վերադաս հրամանատարությանը` պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքելու համար:

 

ՀՀ ՊՆ ____________ ԶՈՐԱՄԱՍԻ -------------------------------------------

                                                                                                 (զբաղեցրած պաշտոնը)

 

____________________________________________________________________________________________________

     (կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

 

  <<      >> ___________________ 20     թ.

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    16.01.2023 - 31.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2461

Принт