Добавить в избранное

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի

  N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.12.2022թ. ՀO-515-Ն oրենքի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության հետ կապված հարաբերությունները դադարեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքում 07.12.2022թ. ՀO-515-Ն oրենքով (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն դադարեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագիրը, իսկ այդ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության չափերն ու հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշմամբ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության հետ կապված կարգավորումները: Միաժամանակ, քանի որ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այդ ծրագրով պարտադիր զինվորական ծառայություն են անցնում երեք զինծառայող, որոնց 36-ամսյա ծառայության ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարի 27-ին, ինչպես նաև օրենքի անցումային դրույթների համաձայն՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, անհրաժեշտ է, որպեսզի կատարվող փոփոխություններն ուժի մեջ մտնեն նրանց զորացրվելուց հետո՝ 2023թ. փետրվարի 1-ից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության հետ կապված կարգավորումները, ինչպես նաև սահմանվում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Обсуждалось

    28.12.2022 - 12.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2427

Принт