Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2022 թվականի  N___- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» N726 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգի մասին» N130 որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N682 որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջին փուլի մասին» N343 որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման՝ բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N845 որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Վերականգնման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականատերերին պետական ֆինանսական աջակցության տրամադրման հայեցակարգի մասին» N2165-Ն որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N1274-Ն որոշումը,

8)  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» N172-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    22.12.2022 - 06.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2295

Принт