Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Հողամասի հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 1953-Ա որոշմամբ սահմանված հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

             Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0729 հա հողամասը (ծածկագիր 07-057-0403-0027) Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի  N 1953-Ա որոշմամբ հետ է վերցվել շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով՝ «Արաբկիր» օդերևութաբանական կայանի տեղադրման նպատակով, ամրացվել է շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

             Վերոգրյալի հետևանքով առաջացել է «Ջրվեժ» անտառպարկի սահմանների նկարագրի, տարածքի և հատակագծի փոփոխության անհրաժեշտությունը:

  1. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

0,0729 հա հողամասը  «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելուց հետո՝ «Ջրվեժ» անտառպարկի նկարագրի, տարածքի չափի և հատակագծի ճշգրտում:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների.

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

 


                    

  • Обсуждалось

    19.12.2022 - 03.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Кадастр

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2621

Принт