Добавить в избранное

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) «գիտական աշխատող» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ճարտարագիտատեխնիկական աշխատող» և «գիտամանկավարժական աշխատող» կետերով.

 «ճարտարագիտատեխնիկական աշխատող` գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.

գիտամանկավարժական բնագավառի աշխատող` պետական հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի աշխատող, որն իրականացնում է նաև գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն.».

2) «գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» կետով.

«գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ` տվյալների հավաքման, վերլուծման և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ՝ համակարգ, որը ներառում է տեղեկություններ գիտական կազմակերպությունների, դրանց ենթակառուցվածքների, կառավարման, տնտեսական և հետազոտական գործընթացների, ինչպես նաև աշխատողների (այդ թվում՝ ոչ գիտական) մասին, և որի միջոցով կազմակերպվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերի ամբողջ գործընթացը:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.

«գ) անցնել ատեստավորում` իր զբաղեցրած պաշտոնի համապատասխանության հավաստման նպատակով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.

«9. Կառավարությունը հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները, ներառյալ կատարողականի ցուցանիշները:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝     

1) 1-ին մասում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2-4-րդ մասերով.

«2. Ակադեմիայի կանոնադրությունը ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը և դրանց կանոնադրությունները հաստատում է կառավարությունը:

  1. Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից ու կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է իր համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է դրանց կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:
  2. Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «գիտությունների հասարակական ակադեմիաներ,» բառերը.

2) 2-րդ մասից հանել «ներառյալ` գիտությունների հասարակական ակադեմիաներին,» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի վերջին պարբերությունում «ԳԱԱ» բառը փոխարինել «Ակադեմիայի» բառով:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» կետով:

«ժ) կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հինգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրակնացման միջոցառումների ժամանակացույցը:».

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 15.1. հոդվածում 2-րդ մասի 16-րդ կետում «իրականացնում» բառից առաջ լրացնել «մշակում և հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա» բառերը:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետից հանել «մասնագիտական որակի» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«3. Գիտական կադրերի ատեստավորման կարգը, պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի» բառերը.

2) 2-րդ մասում «լրացուցիչ վարձատրությունից» բառերը փոխարինել «հավելավճարից» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.

«2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետությունը գիտական կազմակերպությունում և բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ամենամսյա դրամական վճար նշանակելու համար դիմելու,  ամենամսյա դրամական վճար նշանակելու և վճարելու կարգը սահմանում է կառավարությունը, իսկ ամենամսյա դրամական վճար նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ամենամսյա դրամական վճար նշանակելու լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորած մարմինը:»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «գ» կետում «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինել «թեմատիկ (դրամաշնորհային)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Կառավարությունը հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և թեմատիկ (դրամաշնորհային) ֆինանսավորման ձևերով պետական ֆիինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների գծով բյուջետային ծախսերի շրջանակներում պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումներն իրականացվում են հրատապության սկզբունքով:»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.

«1.1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման թեմատիկ (դրամաշնորհային) ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցույթի պայմաններով:»:

Հոդված 13. Սույն օրենքի 6-րդ հոդվածը նոր լրացված 9-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին մասը նոր լրացված «ժ» կետով, 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ մասով, 19-րդ հոդվածը նոր լրացված 2.1-ին և 3.1-ին մասերով, 23-րդ հոդվածը նոր լրացված 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    16.12.2022 - 04.01.2023

  • Тип

    Закон

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

27.12.2022 10:00

Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3572

Принт

Предложения

Հասմիկ Խաչատրյան

01.01.2023

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների» բառերը. Կարծում եմ առանձին պետք է լինի հավաստիությունը, այլապես նորից է ստորադասվելու հայագիտությունը։ Ակադեմիա ձևակերպումը արդյո՞ք նպաստելու է գիտության դերի բարձրացմանը։ Ատեստացիա պետք է համապատասխանի գրված պահանջներին և արտացոլի իրականությունը։

Ստեփան Պետրոսյան

20.12.2022

Ըստ էության խոսքը գնում է ՀՀ ԳԱԱ վերացման մասին: Միթե դա կօգնի գիտության զարգացմանը, կարծում են ունենալու է հակառակ արդյունքը: Առաջարկում են ՀՀ ԳԱԱ հարցին անդրադառնալ ակադեմիական քաղաքի շինարարության, գործարկումից և կայացումից հետո, երբ ամեն ինչ ավելի պարզ կդառնա:

Узнать больше