Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով սահմանված են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի տրամադրման, գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, ժամանակահատվածների ամրագրման և ճշգրտման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգերը։ Նույն կարգով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով, սահմանված են նաև արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման գումարային հզորությունների սահմանաչափերը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի № 520-Ն որոշմամբ հաստատված են էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան և սակագների սահմանման ու վերանայման կարգը։

ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի №1428-Լ որոշմամբ ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում ներառվել է դրույթ, որով բացի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին ևս հնարավորություն է տրվել 15 ՄՎտ հզորությամբ սահմանաչափի շրջանակում կառուցել  արևային կայաններ։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծերով առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի ի սկզբանե համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանված 15 ՄՎտ հզորությամբ սահմանաչափի շրջանակում և նույն պայմաններով էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով համապատասխան լիցենզիա տրամադրել նաև  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ անձանց կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում կառուցելու լողացող արևային կայաններ (վերը նշված հիմնադրամը ևս ցանկանում է կառուցել այդպիսին), որոնց պարագայում էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերը խնդրահարույց են, համապատասխան նախագծով, հաշվի առնելով նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (հիմք ընդունելով նաև շահագրգիռ այլ պետական մարմինների դիրքորոշումները) ներկայացված առաջարկները, սահմանվում են նաև առանձնահատկություններ՝ լողացող արևային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի մասով։

Համապատասխանեցվում են նաև էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 43-րդ կետի 2-րդ ենթակետով և №2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով պահանջվող փաստաթղթերի ցանկերը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշումների նախագծերի ընդունմամբ կապահովվի համապատասխան սահմանաչափի շրջանակում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից արևային կայանի կառուցման և շահագործման հնարավորությունը, ինչպես նաև անձանց կողմից լողացող արևային կայանների կառուցման և շահագործման անխոչընդոտ իրականացումը։

  • Обсуждалось

    16.12.2022 - 01.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1984

Принт