Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն` տեղական տուրքերը և վճարները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:        
    2023 թվականի համար Հրազդան համայնքում տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի,
 «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին>> օրենքի 10-րդ հոդվածի և Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման հավելվածի  51-րդ  կետի հիման վրա։     
     Հրազդան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանված են օրենքով նախատեսված  չափերով:

     «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:

      Քանի որ տեղական  տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերը և վճարները  սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Обсуждалось

    09.12.2022 - 28.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Граздана

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2295

Принт