Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վիգեն Պողոսյան 14.12.2022 16:41:58 | Ըստ նախագծի առաջարկվում է սահմանել խնամքի նպաստ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար իսկ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում անկախ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից, սակայն հաշվի չի առնվել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու անհրաժեշտությունը: Այսինքն տվյալ նախագծով ստացվում է, որ եթե երեխան ծնվել է 2022թ.-ի վերջում և ծնողը չի ցանկացել խնամքի արձակուրդ ձևակերպել այլ հաճախել է աշխաքտանքի ապա նրա դեպքում չի սահմանվում նպաստ իսկ եթե երեխան ծնվեր 2023թ.-ին ապա կսահմանվեր: Կարծում եմ տվյալ մոտեցումը արդար չի նորածին երախա ունեցող և աշխատող ծնողների համար և առաջարկում եմ նախագծում նեռարել նաև մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխա ունեցող և խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար նույնպես խնամքի նպաստ սահմանելու դրույթը: | Խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները, այդ թվում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում սահմանված են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով և սույն նախագծի շրջանակում կարգավորման առարկա չի հանդիսանում: |