Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման գործընթացի շրջանակում, ի թիվս շուկայի տարբեր հատվածների գործունեությունը կանոնակարգող այլ հիմնարար փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատվել են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները, որով ենթաօրենսդրական մանրամասն կանոնակարգում են ստացել էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների գործունեության սկզբունքները, առևտրի իրականացման կանոնները, էլեկտրական էներգիայի հաշվեկշռմանը, պատասխանատվության մեխանիզմների կիրառմանն առնչվող հարաբերությունները։

Մինչև շուկայի ազատականացումը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման նպատակով համակարգում պահվող պահուստային հզորությունների (մասնավորապես «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունում (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ում պահվող հզորությունների) հետ կապված վճարումներն իրականացնում է երաշխավորված մատակարարը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որոնք այնուհետև փոխհատուցվում են վերջինիս սպառողների կողմից։ Մինչդեռ, շուկայի ազատականացման մեկնարկից հետո շուկայում գործունեություն են ծավալում նաև այլ մատակարարներ, որոնց սպառողները ևս օգտվում են վերը նշված պահուստային հզորություններից։ Բացի այդ, նախատեսվում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն մատուցող կայան է հանդիսանալու նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը։  Արդյունքում, ըստ օգտագործված ծառայությունների արդարացի գնագոյացման սկզբունքի իրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նշված մեխանիզմը և ամրագրել դրույթ, որ հաշվեկշռման ծառայություն մատուցողը՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն, մատուցելով հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն, գնելու է դրա համար անհրաժեշտ հզորությունը և ապա իրացնելու շուկայում, որի համար վճարելու են դրանից օգտվող բոլոր սպառողները։

Բացի այդ, գործնականում լինում են դեպքեր, երբ առանձին ԿԷԱ կայանների, ինչպես օրինակ «Միջազգային էներգետիկ կորպոռացիա» ՓԲԸ-ի կողմից երաշխավորված մատակարարին և էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին նախապես ներկայացված արտադրության ծավալներն առևտրային օրվա ընթացքում էապես փոփոխվում են, որը պայմանավորված է լինում ոռոգման ժամանակահատվածում ոռոգման համար բաց թողնվող Սևանի ջրի չափաքանակների հետ: Նշված իրավիճակում երաշխավորված մատակարարը պատասխանատվություն է կրում առաջացրած զգալի անհաշվեկշռույթների համար:

Միաժամանակ, 2022 թվականի փետրվարի 1-ից շուկայի կառավարման ծրագրի գործարկման և իրականացված գործարքների վերլուծության արդյունքներով ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես կապված համակարգային ծառայությունների պատասխանատուների և դրանց համար վճարումների մեխանիզմների հստակեցման, ԿԷԱ կայանների ՕԱՇ-ում գործունեության առանձնահատկությունների, արտահանման գործարքների համար հայտերի քննարկման, բաշխման ծառայության դիմաց վճարման գործարքների հստակեցման, կարգաբերման և գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի հաշվառման և դրա դիմաց վճարումների և այլ հարցերի հետ։

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոնները՝ նախատեսելով հիշյալ խնդիրների լուծմանն ուղղված նորմեր և կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ՝ հստակեցնելով առանձին դրույթներ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված նախագծով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում լրացումներով և փոփոխություններով նախատեսվում է՝

  • Էլեկտրաէներգետիկական շուկայում արտադրողների դասակարգման մեջ սակագնային կարգավորման ենթակա կայանները լրացնել հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող արտադրողներով (ՀԷԱ կայաններով), հստակեցնելով վերջիններիս գործունեության և ծառայությունների արժեքի որոշման հետ կապված իրավակարգավորումները, մասնավորապես ամրագրելով դրույթներ, թե յուրաքանչյուր տարվա համար որ կայանն է պատասխանատվություն կրելու երկրորդային և երրորդային պահուստների ապահովման համար,
  • ամրագրել դրույթ, որ հաշվեկշռման ծառայություն մատուցողը մատուցում է հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորությունները, այսինքն՝ ՀԾՄ-ն կրում է միասնական պատասխանատվություն իր հետ պայմանագիր կնքած ՀԷԱ կայանների անհաշվեկշռույթների համար,
  • հստակեցնել հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործունեության և ծառայությունների արժեքի որոշման հետ կապված իրավակարգավորումները,
  • հստակեցնել ԿԷԱ կայանների ՕԱՇ-ում առևտրի իրականացման մեխանիզմները և իրենց գործունեությամբ չպայմանավորված գործոնների արդյունքում անհաշվեկշռույթների դիմաց վճարումների հետ կապված իրավակարգավորումները,
  • հստակեցնել արտահանման հայտերի առաջնահերթությունների քննարկման հետ կապված իրավակարգավորումները,
  • կարգաբերման և գործարկման աշխատանքների ընթացքում առաքված էլեկտրական էներգիայի հաշվառման և դրա դիմաց վճարումների հետ կապված իրավակարգավորումները։ Մասնավորապես, համաձայն առաջարկվող լրացման՝ սահմանվում է, որ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանների կողմից առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը կատարում է երաշխավորված մատակարարը, իսկ արտադրության փուլ անցնելուց հետո՝ կախված կայանի տեսակից կկիրառվի ԷՄՇ կանոնների համապատասխան կարգավորումը։
  • հստակեցնել բաշխման ծառայության դիմաց վճարումներ իրականացողների շրջանակը,
  • հստակեցնել արտադրողների հասկացությունը ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի կանոններում,
  • կատարել խմբագրական բնույթի այլ փոփոխություններ։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №517-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային կանոնների շրջանակում կհստակեցվեն շուկայի մասնակիցների գործունեության և դրա առանձին սեգմենտներում առևտրի իրականացման պայմանները և պատասխանատվությունների շրջանակը։

 

  • Обсуждалось

    02.12.2022 - 18.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2343

Принт