Добавить в избранное

В стадии разработки

«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2-րդ կետի 2.6-րդ ենթակետի։

Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա է «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն։

«Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետև՝ ԱՄԿ) N 87 կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ազգային զեկույցների շրջանակներում Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) կողմից ներկայացված ուղիղ հարցումներում Կոմիտեն, հիմք ընդունելով վկայակոչված կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները, առաջարկել է փոփոխություններ կատարել «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում այն իմաստով, որպեսզի հանրապետական, ճյուղային և տարածքային մակարդակներում միություններին անդամակցության նվազագույն պահանջները նվազեցվեն։

Մյուս կողմից, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 5-րդ հոդվածի պահանջների մասով Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն եզրակացրել է, որ իրավիճակը Հայաստանում չի համապատասխանում Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 5-րդ հոդվածին այն հիմքով, որ արհմիություններ և գործատուների միություններ ձևավորելու համար սահմանված անդամակցության նվազագույն պահանջները չափազանց բարձր են։

Կոնվենցիաների և հանձնարարական-առաջարկների կիրարկման փորձագետների ԱՄԿ կոմիտեն ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջի շրջանակներում խնդրել է փոփոխություններ կատարել «Գործատուների միությունների մասին օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներում, որոնք մանրամասն կարգավորում են այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումը կայացվում է միության կողմից (ինչպես օրինակ՝ գործատուների միության համագումարի իրավունքներն ու պարտականությունները): 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով ներկայացվող փոփոխությունների նպատակը «Գործատուների միությունների մասին» օրենքի կարգավորումները ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելը, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության խորացման ու զարգացման համար հիմքերի ապահովելն է։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով վերանայել գործատուների և արհեստակցական միությունների գործունեության օրենսդրական կարգավորումները։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները միտված են վկայակոչված նպատակների իրացմանը։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխություններով գործատուների միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    02.12.2022 - 19.12.2022

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2143

Принт