Добавить в избранное

Проект не принят

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՀՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ, ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ:

Այս առումով, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման խիստ անհրաժեշտությունը, կարիք է առաջացել ընդունել Կառավարության որոշում, որով կսահմանվեն էլեկտրոնային հսկողության կազմակերպման և իրականացման կանոնակարգումներ,  որոնց արդյունքում համապարփակ կսահմավեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Նախագծով սահմանվում են էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների կիրառման կարգը, էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպահման և ոչնչացման պայմանները:

Միևնույն ժամանակ, էլեկտրոնային հսկողության արդյունքների ստացման և պահպանման համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ, հաշվի առնելով դրանցից յուրքանչյուրի առաձնահատկությունները, կապահովվի անհրաժեշտ սարքավորումներով և պայմաններով՝ ըստ սահմնանված տեխնիկական համակարգային և ցանցային չափորոշիչների:

Բացի այդ, հաշվի առնելով անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության առաջնային կարևորությունը, որոշման Նախագծի շրջանակներում նախատեսվել է, որ քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրին տրամադրվող տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի օրինական նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել բացառապես՝ դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով, ապահովելով՝ օրինականության սահմանադրական սկզբունքը:

Քրեակատարողական հիմնարկիներին տրամադրված տեսանկարահանող, լուսանկարահանող և տեսաձայնագրող միջոցները կիրառվելու են առանց անջատումների՝ 24/7 սկզբունքով և ապահովված են լինելու մեկուսացված էներգամատակարարմամբ այնպես, որպեսզի հոսանքի տատանումները, հոսանքազրկումները, տեխնիկական այլ խափանումները չանդրադառնան տեսանկարահանող, լուսանկարահանող կամ տեսաձայնագրող անընդհանտության և գործընթացի արդյունավետության վրա:

Էլեկտրոնային հսկողությունն իրականացվելու է ավտոմատացված աշխատանքային հատուկ տեղերում, որոնք ընդհանուր համակարգի բաղադրիչներից թեկուզ մեկի անաշխատունակության դեպքում, ապահովվում են ընդհանուր համակարգի անխափան աշխատանքը մյուս ավտոմատացված աշխատանքային տեղերում: Այն, ըստ էության,  հնարվորություն կտա նաև հավելյալ ռեսուրսների ներդման պարագայում, սարքավորումածրագրային համակարգի նախագծված մոդուլային սկզբունքի հաշվին, ձևափոխել և ավելացնել հավելյալ սարքավորումների ձեռք բերման ու փոխինտեգրման գործընթացը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Որոշման Նախագծի շրջանականերում, հաշվի առնելով դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումները կանխելու կամ խափանելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, էլեկտրոնային հսկողություն իրականացնելու պայմաններում՝ Նախագծի ընդունումը թույլ կտա ոչ միայն ապահովել վերոշարադրյալ խնդիրների իրականացմանն ուղղված գործընթացի կանոնակարգումը, այլև կհանդիսանա քրեակատարողական հիմնարակներում պահվող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության արդյունավետ կառուցակարգի իրավական հիմքը:

 

 

  • Обсуждалось

    30.11.2022 - 16.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2313

Принт