Добавить в избранное

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի հիման վրա: Ըստ այդ նորմերի Աբովյան համայնքի ավագանին պետք է սահմանի Աբովյան համայնքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները: Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերը և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալը: Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:  «Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները: «Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ համայնքի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում: «Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

  • Обсуждалось

    25.11.2022 - 11.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2035

Принт