Ծաղկաձորի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի և վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին » Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Ծաղկաձոր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում ( www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (meria@tsakhkadzor.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Ծաղկաձորի համայնքապետարան :
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0223 6 04 02 հեռախոսահամարով:
-
Обсуждалось
23.11.2022 - 08.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Муниципалитет Цахкадзора Котайской области
Просмотры 3184
Принт