Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«____» «________________» 2022 թվականի   N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու մասին» N 860-Ն որոշման   (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրից և 2-րդ կետից հանել «քաղաքացիական կացության ակտերի և ապոստիլ դնելու,» բառերը.

2) Որոշման նախաբանից հանել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը.

3) Որոշման 1-ին, 4.1.-րդ կետերը և Որոշման 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    18.11.2022 - 03.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2093

Принт