Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի ընդունման նպատակը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացումը և ՀՀ հարկային օրենսգրքով կիրառվող հասկացությունների ճիշտ կիրառման ապահովումն է:

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման N3 հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ կտրոնի վրա ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից։ Խնդիրն այն է, որ վաճառվող ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը ՀԴՄ կտրոնի վրա չտպագրելը հնարավորություն չի տալիս նույնականացնել վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների և դրանց վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող անհրաժեշտ տվյալները, ինչը ռիսկի գնահատման տեսանկյունից բարդացնում և անարդյունավետ է դարձնում հարկային վարչարարության իրականացումը։ Միաժամանակ, 2022 թվականի ապրիլի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-103-Ն օրենքով սահմանվել է, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները)՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան։

  • Обсуждалось

    15.11.2022 - 30.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4380

Принт