Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել Վարչապետի 13.06.2022թ․ թիվ 02/11.8/18492-2022 հանձնարարականը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ 22.10.2022թ. կայացած Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարման գործընթացի իրականացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկման արդյունքում 24.10.2022թ․ ստացված՝ թիվ 02/11.8/34858-2022 հանձնարարականի կատարումը։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ եղանակով վճարման ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից սահմանել նոր սակագներ, իսկ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով մատուցվող ծառայությունների դեպքում գործող սակագնի ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ կետով կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման սակագինը՝ միջնորդավճարը, 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ, ժամանակահատվածի համար սահմանվել է՝ կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.38 տոկոսի չափով՝ Երևան քաղաքում, 1․66 տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքային այլ բնակավայրերում, 1.56 տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում:

Նույն որոշման N 4 հավելվածի 14-րդ կետով կենսաթոշակներն ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման սակագինը՝ միջնորդավճարը 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ, ժամանակահատվածի համար սահմանվել է՝ գյուղական բնակավայրերում կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.56 տոկոսի չափով։ Քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցվում են անվճար՝ պետոկան բյուջեից գումար չի հատկացվում։ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունների մատուցման համար վճարում է կենսաթոշակառուն՝ իր և Ազգային օպերտորի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով:

Նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման ծառայությունների մասով։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ 22.10.2022թ. կայացած Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարման գործընթացի իրականացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկման արդյունքներով պայմանավորվածություն ձեռք բերվեց կանխիկ եղանակով մատուցվող ծառայությունները սահմանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաշվարկված ինքնարժեքի նկատմամբ 20 տոկոս հավելումով։

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ սոցիալական նպատակով տրամադրվող վճարների (կենսաթոշակ, նպաստ և պետության կողմից վճարվող այլ գումար) համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու համար օրենսդորթւայմբ նախատեսված են բացառություններ (սոցիալական էլեկտրոնային փողերին վերաբերող՝ կանխիկացման բացառությունները գործելու են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։

Այսպիսով, Ազգային օպերատորը անկանխիկ եղանակով կենսաթոշակ (նպաստ) կարող է վճարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ազգային ժողով է ներկայացվել ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել  Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով կենսաթոշակների, նպաստների վճարմանն առնչվող դրույթները։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է՝

  1. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշումներով սահմանված՝ կենսաթոշակների և նպաստների Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների համար 2022 թվականի համար սահմանված սակագների կիրառման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։

Հարկ է նկատի ունենալ, որ Ազգային ժողով է ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների  նախագծերը, որոնք ընդունվելու դեպքում 2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարվելու են միայն սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկերի միջոցով։ Ըստ այդմ, նշված օրենսդրական փոփոխությունն ընդունվելուց հետո նախատեսվում է Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով ծառայությունների մատուցման պայմանագրերը և որոշուոմների համապատասխան դրույթներն ուժը կորցրած ճանաչել։

  1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաշվարկվել և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից միայն կանխիկ եղանակով կենսաթոշակների և խնամքի նպաստների առաքման ծառայության միջին ինքնարժեքը (առանց ՀՀ կառավարության կողմից նախատեսված 1,2 գործակցի), որը կազմում է 1,36% (հաշվարկը կցվում է)։ Ըստ այդմ, առաջնորդվելով Վարչապետի աշխատակազմից 24.10.2022թ․ ստացված թիվ 02/11.8/34858-2022 հանձնարարականով, նոր ինքնարժեք է սահմանվել 1,63 %-ը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակների, կենսաթոշակների վճարման կարգով վճարող պետական նպաստների և այլ  դրամական վճարների, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի՝ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների համար գործող սակագների կիրառման ժամկետ կսահմանվի 2023 թվականի հունվարի 31‑ը, իսկ կանխիկ եղանակով մատուցվող ծառայությունների գինը 2023 թվականի հունվարի 1-ից կասահմանվի կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1.63 տոկոսի չափով միջնորդավճար (համանման կարգավորումներ կսահմանվեն նաև խնամքի նպաստ համար)։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից։

Ներկայացված նախագիծը նպատակ ունի ապահովել Վարչապետի 13.06.2022թ․ թիվ 02/11.8/18492-2022 հանձնարարականի կատարումը՝ կենսաթոշակների, կենսաթոշակների վճարման կարգով վճարվող պետական նպաստների և այլ  դրամական վճարների, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ծառայությունների համար սակագների սահմանումը։  

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Обсуждалось

    15.11.2022 - 01.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2537

Принт