Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳԱԲՐԻԵԼ ԱԴՍԲՕԼԼ ԱՐԱՄԻ ՊԱՊԻԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

    ԳԱԲՐԻԵԼ ԱԴՍԲՕԼԼ ԱՐԱՄԻ ՊԱՊԻԱՆԻՆ ԵՎ  ԱՐՄԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ   ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ   ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և  Արման Ռոբերտի Մարկոսյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային  զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  որոշման  նախագծով ներկայացրած  քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի  մինչև 19 տարեկանների և Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում և Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, մասնակցելու  են ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային   զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը:   

Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը հաշվառված են  Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

      Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

          Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

          «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող  Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և  Արման Ռոբերտի Մարկոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    14.11.2022 - 01.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3574

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: