Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Անհրաժեշտությունը – Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետի:

Հարկ է նշել, որ գործող 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու  մասին» N 1192 որոշման (այսուհետ՝ որոշում) լիազորող նորմը ուժը կորցված է ճանաչվել և որոշումը փաստացի չի գործում, հետևաբար՝ ներկայացված նախագծերը նպատակաուղղված են կարգավորել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն (այսուհետ՝ համաձայնություն) հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք ըստ էության կարգավորված չեն:

Գործող օրենսդրությամբ բացակայում է  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի ձևի սահմանումը, իսկ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը նախատեսում է պայմանագրի կնքում ընդերքօգտագործում ստացած անձանց և լիազոր մարմնի միջև, ուստի պայմանագրի ձևի սահմանումը կրկին բխում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման N 1 և N 2 հավելվածներով հաստատվել են՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» և «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով» ընդերքօգտագործման պայմանագրերի օրիանակելի ձևերը, որոցում առկա են որոշ եզրույթներ, որոնք  իմաստային առումով չեն համաատասխանում ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգրքում օգտագործվող հասկացություններին և տարընկալման առիթ են ստեղծում: Այսպիսով՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով առաջարկվում է փոխարինել անհամապատասխան եզրույթները:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները ըստ էության կարգավորված չեն, մասնավորապես՝ բացակայում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով պայմանագրի ձևի սահմանումը և համաձայնությունը, որոնց առկայությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջ է, ինչպես նաև դրանց սահմանումը անհրաժեշտություն է գործնականում առաջացող խնդիրները կանխելու տեսանկյունից:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  3. Ակնկալվող արդյունքը – ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով պայմանագրի սահմանված ձևի և համաձայնության առկայությունը, ինչպես նաև գործնականում դրանց բացակայության հետևանքով առաջացող խնդիրների բացառումը:
  4. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցում չի նախատեսվում: Հարկ է նշել, որ նախատեսվում է որոշակի տնտեսական աճ կապված՝  ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերի և առաջացած հարկերի վճարման հետ:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծերի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետից:
  • Обсуждалось

    09.11.2022 - 27.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1855

Принт