Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Երևանի քաղաքապետի 2023 թվականի բյուջետային ուղերձի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Նախագիծ», «Առնչվող փաստաթղթեր/ հղումներ» հատվածում:

  • Обсуждалось

    15.11.2022 - 30.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Мэрия Еревана

  • Test

  • Հանրային հարցման ամսաթիվ

    24.11.2022

  • Հանրային հարցման հասցե

    В ходе общественных обсуждений 24 ноября 2022 года в 15:00 в зале для брифингов 5-го этажа административного здания мэрии Еревана, расположенного по улице Аргишти, д. 1, состоятся открытые общественные слушания.

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5239

Принт

Предложения

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: