Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 

Գ Լ ՈՒ Խ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Հոդված 1.    Օրենքի գործողության շրջանակները

  1. Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես անձի դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից՝ ապահովելով երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը:
  2. Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո: Երեխայի իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուները նրա ծնողներն են:

 Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, դրա բաղկացուցիչները, պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հիմքերը և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

 Հոդված 3.   Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
  2. Սույն օրենքը հիմնված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության, միջազգային պայմանագրերի և այլ օրենքների վրա: Եթե վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 Հոդված 4.    Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ.

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը և ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը.

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում խնամքի կազմակերպման եղանակով.

4) շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններ՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ ու այլ պետական և ոչ պետական հաստատություններ, որոնք տրամադրում են շուրջօրյա խնամք.

5) երեխայի նկատմամբ բռնություն՝ երեխայի նկատմամբ ֆիզիկական, սեռական, տնտեսական կամ հոգեբանական բռնության ցանկացած ձև, չարաշահում կամ անտեսում.

6) երեխայի շահագործում՝ երեխայի կողմից ցանկացած գործողության կատարում կամ ծառայության մատուցում՝ երրորդ անձանց կողմից դրամական կամ այլ տեսակի օգուտ ստանալու նպատակով կամ առանց դրա, ինչպես նաև երեխային ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնել, պոռնկության, պոռնկագրական նյութերի կամ առարկաների արտադրության մեջ ներգրավել, երեխայի բջջի, հյուսվածքի, օրգանի կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների առուվաճառք, երեխային մուրացկանության կամ այլ հակասոցիալական կամ հակաիրավական գործունեության մեջ ներգրավել, երեխայի աշխատանքի վատթարագույն ձևեր, ինչպես նաև շահագործման այլ ձևեր.

7) երեխայի սեռական շահագործում՝ երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործում՝ վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրամադրվում է երեխային կամ երրորդ անձին, ինչպես նաև երեխայի ներգրավում սեքսուալ ցանկացած այլ գործունեության մեջ.

8) երեխայի նկատմամբ սեռական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են երեխայի նկատմամբ.

9) երեխայի անտեսում` երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքներից երեխայի զրկում կամ այդ պահանջմունքների չապահովում.

10) բուլինգ՝ երեխայի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելով մեկ կամ մի քանի անձանց կողմից պարբերաբար դիտավորյալ բացասական (տհաճ կամ վիրավորական) վարքագիծ, որն իրականացվում է բանավոր կամ գրավոր արտահայտության, ֆիզիկական կամ հոգեբանական բռնության գործադրմամբ, ներառյալ՝ կիբերբուլինգը, որն իրականացվում է առցանց միջավայրում՝ էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝ համակարգիչների, բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործմամբ.

11) ֆիզիկական (մարմնական) պատիժ՝ ցանկացած պատիժ, որի համար գործադրվում է ֆիզիկական բռնություն, և որը միտված է երեխային որոշակի ցավ կամ անհարմարություն պատճառելուն։

 Հոդված 5.   Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

  1. Երեխայի իրավունքները պաշտպանելու պարտականություն ունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և մասնավոր ու հասարակական կազմակերպությունները:
  2. Պետությունը համապատասխան մարմինների միջոցով կազմակերպում է երեխայի իրավունքների պաշտպանությունը և համագործակցում երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական կազմակերպությունների հետ։

 Հոդված 6 Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները

  1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ սկզբունքները՝
  • խտրականության բացառումը՝ կախված երեխայի և նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնողի) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից․
  • երեխայի պատվի, արժանապատվության և անհատականության նկատմամբ հարգանքը․
  • երեխայի մասնակցությունը, կարծիքը լսելը և հարգելը՝ հաշվի անելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը․
  • երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության կայունության և շարունակականության ապահովումը՝ հաշվի առնելով երեխայի ազգային, կրոնական, մշակութային, լեզվական, հոգևոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները․
  • երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը․
  • ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը և երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը։

 Գ Լ ՈՒ Խ II.

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 

Հոդված 7.   Երեխայի կյանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

 Հոդված 8.   Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  2. Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխայի անվան փոփոխությունն իրականացվում է երեխայի կարծիքը հաշվի առնելով՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
  3. Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով:

 Հոդված 9. Երեխայի գոյատևման և առողջ զարգացման իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման նպատակով համապատասխան բժշկական և վերականգնողական ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք:
  2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև հանրային կամ մասնավոր բժշկական հաստատություններն իրենց իրավասությունների սահմաններում պարտավոր են օրենսդրության պահանջներին համապատասխան ձեռնարկել միջոցներ՝ մանկական մահացությունը և հիվանդությունները կանխելու և նվազեցնելու, նախածննդյան և հետծննդյան շրջանում կանանց բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաև պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պարբերաբար իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված երեխաների գոյատևման և առողջ զարգացման իրավունքի պահպանմանը։
  3. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական և վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի առողջության պահպանման, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը և առողջ զարգացումը։
  4. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ և գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ։ Արտակարգ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետևանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաև առանց երեխայի կամ նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 Հոդված 10.  Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
  2. Երեխայի անհրաժեշտ կենսապայմանների ապահովումն առնվազն ենթադրում է սննդի, խմելու ջրի, էկոլոգիապես մաքուր կենսամիջավայրի, կացարանի, հագուստի, կոշիկի տրամադրում և առաջնային բժշկական օգնության հասանելիություն
  3. Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
  4. Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

 Հոդված 11.  Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի բռնությունից պաշտպանված լինելու իրավունք:
  2. Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունն օգտագործել դաստիարակչական նպատակներով:
  3. Երեխաների նկատմամբ ֆիզիկական (մարմնական) պատիժը, խոշտանգումը կամ որևէ այլ դաժան, արժանապատվությունը նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքը կամ պատիժն արգելվում են ընտանիքում, նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություններում, այլընտրանքային խնամքի ծառայություններում, բժշկական կամ հոգեբուժական հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում և ցանկացած այլ վայրում։
  4. Բռնության ենթարկված երեխան պետական պաշտպանության և աջակցության կարիք և իրավունք ունի։ Բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  5. Պետությունը և նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ բոլոր միջավայրերում երեխայի նկատմամբ բռնության արգելքի կիրառումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ իրավական ակտեր ընդունելու, դրական ծնողավարման աջակցության և երեխաների դաստիարակման ոչ բռնի եղանակների խրախուսման ծրագրեր իրականացնելու, երեխաների հետ աշխատող մասնագետներին վերապատրաստելու միջոցներով։ Երեխայի՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքը խախտողը պատասխանատվության է ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով։

 Հոդված 12. Շահագործման բոլոր ձևերից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Պետությունը և նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ երեխայի շահագործման բոլոր ձևերը կանխարգելելու, դադարեցնելու, ինչպես նաև շահագործման ենթարկվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Երեխայի շահագործումն անթույլատրելի է, այն իրականացնող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

 Հոդված 13. Բուլինգից երեխայի պաշտպանության իրավունքը

  1. Պետությունը և նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են միջոցառումներ երեխայի նկատմամբ իրականացվող բուլինգի կանխարգելման, դադարեցման, ինչպես նաև բուլինգի ենթարկվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Բուլինգի ենթարկված կամ ենթարկվող երեխաների պաշտպանության, նրանց ուղղորդման կարգը, ինչպես նաև բուլինգի ենթարկող երեխաների հետ աշխատանքների իրականացման կարգը և պատասխանատու մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

 Հոդված 14.  Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:
  2. Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան պատշաճ ուշադրության:
  3. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
  4. Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
  5. Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության, ինչպես նաև երեխայի՝ տարիքը և հասունության մակարդակը հաշվի առնելով՝ առանց նրա համաձայնության, երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին։

 Հոդված 15.  Երեխայի կրթության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
  2. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
  3. Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
  4. Համընդհանուր ներառական կրթությունը հանդիսանում է յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի համար կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը և իրականցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական լիազոր մարմինների կողմից։
  5. Պետական լիազոր մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:
  6. Պետական լիազոր մարմիններն ապահովում են երեխայի կրթության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

 Հոդված 16.  Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի լավագույն շահերից: Ֆինանսական միջոցների բացակայությունը կամ ծնողի հաշմանդամությունը կամ ֆիզիկական առողջության խնդիրների առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ երեխային ընտանիքից հեռացնելու կամ ծնողին՝ ծնողական իրավունքներից զրկելու համար։
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ընտանիքի վերամիավորման համար, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այլընտրանքային խնամքի միջոցով խնամք և դաստիարակություն ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:
  4. Մշտապես կամ ժամանակավորապես առանց ծնողական խնամքի մնալու դեպքում երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքը՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում տեղավորելու միջոցով: Այլընտրանքային խնամքի ձևերի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  5. Այլընտրանքային խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի խնամքի, դաստիարակության կայունության և հաջորդականության ապահովման անհրաժեշտությունը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլ հանգամանքներ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որպեսզի իր այլընտրանքային խնամքի ձևը, և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը, պարբերաբար վերանայվեն՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։
  6. Ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացման և ընտանիքի հետագա վերամիավորման նպատակով երեխայի խնամքը կազմակերպելիս նախապատվությունը տրվում է ընտանիքի մյուս անդամների միջոցով խնամքի և դաստիարակության կազմակերպմանը։ Պետական լիազորված մարմիններն ապահովում են երեխայի, ընտանիքի մյուս անդամների և խնամք իրականացնող անձի միջև կայուն կապը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ։
  7. Որդեգրումը, հանդիսանալով երեխայի կենսաբանական ընտանիքին փոխարինող ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպման ձև, ունի այլընտրանքային խնամքի ձևերի կարգավորումներից տարբերվող կարգավորումներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 Հոդված 17.  Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  1. Երեխայի խնամքն ու դաստիարակությունը հիմնականում իրականացվում են ընտանիքում, և դրա պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները։
  2. Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գործող երեխայի և ընտանիքի աջակցման այլ ծառայությունների միջոցով:

 Հոդված 18. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

  1. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի իրավունքների պաշտպանությունը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում այդ պարտականությունը ստանձնում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
  2. Երեխայի կողմից օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Հոդված 19.  Ծնողների հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:
  2. Երեխայի և ծնողների կամ այլ մերձավոր ազգականների հետ շփմանը խոչընդոտելն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 Հոդված 20. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  1. Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
  2. Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Հոդված 21.  Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

 Հոդված 22. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
  2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:
  3. Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:
  4. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

 Հոդված 23. Երեխայի աշխատանքի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
  2. Երեխայի աշխատանքի իրավունքը և դրա իրացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
  3. Երեխայի համար արգելված աշխատանքների ցանկը և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 Հոդված 24. Երեխայի հանգստի, խաղալու և ժամանցի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի, խաղալու և ժամանցի՝ իր տարիքին, հասունության մակարդակին, հետաքրքրություններին և անհատական պահանջմունքներին համապատասխան խաղերին և մարզական, մշակութային կամ այլ միջոցառումներին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունք, իսկ ծնողները և երեխայի դաստիարակության համար պատասխանատու այլ անձինք պարտավոր են ապահովել երեխայի համապատասխան պահանջմունքները և այս իրավունքի իրացումը
  2. Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
  3. Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

 Հոդված 25. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

 Հոդված 26. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  1. Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
  2. Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
  3. Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
  4. Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Հոդված 27. Երեխայի անվտանգության ապահովումը

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը, այդ թվում` այլ պետություններ, առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Հոդված 28. Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը

  1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի:
  2. Երեխայի լսված լինելու իրավունքն իրացվում է նաև երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության և ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում: Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության կարգը սահմանում է համապատասխան պետական լիազորված մարմինը:

 Հոդված 29. Արդարադատության հասանելիության իրավունք

  1. Արդարադատության համակարգը պետք է ապահովի երեխայի իրավունքների նկատմամբ հարգանքը և արդյունավետ իրականացումը՝ հիմնվելով օրինականության, օրենքի առջև հավասարության, խտրականության արգելքի, երեխայի ակտիվ մասնակցության և օրենսդրությամբ նախատեսված այլ սկզբունքների վրա՝ առաջնահերթությունը տալով երեխայի լավագույն շահի պաշտպանությանը։ Արդարադատության գործընթացում երեխայի հետ աշխատող կամ առնչվող բոլոր մասնագետները՝ դատավորները, դատախազները, քննիչները, փաստաբանները, դատական ակտերի հարկադիր կատարողները և այլ մասնագետներ, պետք է հատուկ վերապատրաստում անցնեն: Հատուկ վերապատրաստման բովանդակությունը և դրա անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա իրավունք օգտվելու արդարադատության այնպիսի համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով և հասանելի է երեխային՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հեշտությամբ ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների և պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ։
  3. Վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները երեխայի լավագույն շահի ապահովման, ամբաստանյալ, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման նպատակով պետք է ապահովեն մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողություններին։

 Գ Լ ՈՒ Խ III.

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ 

Հոդված 30. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը

  1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն:
  2. Երեխան 16 տարին լրանալուց հետո բավարար կենսապայմանների, պետության և համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում ունի ինքնուրույն ապրելու իրավունք՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 Հոդված 31.  Երեխայի խնամքը և դաստիարակությունը շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
  4. Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարը:

 Հոդված 32. Հաշմանդամություն, մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի իրավունքները

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն, մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման համար` մյուս երեխաների հետ հավասար պայմաններում օրենսդրությանը համապատասխան:
  2. Հաշմանդամություն, մտավոր կամ ֆիզիկական խնդիրներ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման սկզբունքները, չափորոշիչներն և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

 Հոդված 33. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

  1. Հաշմանդամություն ունեցող, կերակրողին կորցրած կամ օրենսդրության սահմանված այլ դեպքերում երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
  2. Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 Հոդված 34. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  1. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
  2. Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

 Հոդված 35. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  1. Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
  2. Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:
  3. Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

 Հոդված 36. Փախստական կամ ապաստան հայցող երեխայի իրավունքը

  1. Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական կամ ապաստան հայցող երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:
  2. Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ մերձավոր ազգականների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում:
  3. Փախստական կամ ապաստան հայցող երեխայի իրավունքների պաշտպանությունը, նրան տրամադրվող սոցիալական և այլ աջակցությունը տրամադրվում է հաշվի առնելով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:

 Հոդված 37. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:
  2. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված:
  3. Քրեական վարույթում երեխայի իրավունքները և դրանց իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

  Հոդված 38.  Երեխայի իրավունքների պաշտպանությունը հոգեբուժական հաստատություններում

  1. Երեխային հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման կարգը սահմանվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով։
  2. Երեխան առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
  3. Բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցության, նամակագրության և այլ եղանակներով կապ հաստատելու իրավունք:

 Գ Լ ՈՒ Խ IV.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ 

Հոդված 39. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր)։ Համալիր ծրագրի բովանդակությունը, դրա մշակման, համակարգման և իրականացման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 Հոդված 40. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

  1. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առընթեր գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական նպատակը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական միասնական քաղաքականությանն ապահովմանը նպաստելն է՝ հանրապետական մակարդակում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության և երեխայի լավագույն շահի պաշտպանության ապահովման համար: Ազգային հանձնաժողովն իր առջև դրված նպատակներն իրականացնում է երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության համար պատասխանատու մարմինների գործունեության համակարգման, երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրերի քննարկման և իրականացման նկատմամբ մշտադիտարկման միջոցով։
  2. Ազգային հանձնաժողովի խնդիրներն են՝

1) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինների գործունեության համակարգումը, այդ թվում՝ վավերացված միջազգային պայմանագրերից բխող համակարգման գործառույթի իրականացումը.

2) երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության և տարբեր ոլորտների պատասխանատու գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների խթանումը.

3) երեխայի իրավունքների իրացման և պաշտպանության մշտադիտարկում, այդ թվում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային կոնվենցիոն պարտավորությունների իրականացման, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բյուջեի և դրա կատարման մշտադիտարկումը.

4) երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների վերլուծումն ու դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկությունների և լուծումների մշակումը.

5) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին վերաբերող հիմնախնդիրների բացահայտումը և լուծումը.

6) երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների՝ անկախ կազմակերպական իրավական ձևից, և այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը.

7) երեխայի շահագործումից և երեխայի նկատմամբ բռնություններից, ներառյալ՝ սեռական, երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների միջև համագործակցությունն ու համակարգումը.

8) օրենսդրության վերանայման առաջարկությունների ներկայացումը երեխայի լավագույն շահի առաջնահերթությունն ապահովելու նպատակով.

9) օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

  1. Ազգային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնց անցկացման հաճախականությունը, ժամանակացույցն ու կարգը, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
  2. Ազգային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

 Հոդված 41. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը

  1. Ազգային հանձնաժողովի քարտուղարության գործառույթն իրականացնում է լիազորած պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը։
  2. Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը՝

1)   ապահովում է Ազգային հանձնաժողովի գործունեության իրականացումը, նիստերի կազմակերպումն ու իրազեկումը, նիստերի օրակարգերի և փաստաթղթերի նախապատրաստումը, նիստերի պատշաճ կազմակերպումը և այլ կազմակերպչական գործողությունների իրականացումը.

2)   ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, այլ կառույցների հետ համագործակցությունը,

3)   ապահովում է Ազգային հանձնաժողովի կայացրած որոշումների, առաջարկությունների, մշակած փաստաթղթերի պատշաճ ձևակերպումն ու տարածումը,

4)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության, այդ թվում՝ տվյալների հավաքագրումն ու պահպանումը,

5)   իրականացնում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող զեկույցների, տեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը,

6)         իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

 ԳԼՈՒԽ V
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
 

Հոդված 42. Երեխայի պաշտպանության համակարգը

  1. Երեխայի պաշտպանության համակարգն իրավական նորմերի, գործառույթների և քաղաքականության համակարգ է, որն ուղղված է երեխայի նկատմամբ բռնության ռիսկերի վաղ հայտնաբերմանը, նվազեցմանը և բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերին արդյունավետ արձագանքմանը, ինչպես նաև երեխայի իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը։
  2. Երեխայի պաշտպանությունն իրականացվում է կանխարգելման և արձագանքման ձևով:
  3. Կանխարգելման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս համակարգի հիմնական նպատակն է նախքան երեխայի պաշտպանության դեպքի տեղի ունենալը բռնության ռիսկի գործոնների առկայության պայմաններում ընտանիքին աջակցությունը և ամրապնդումը սոցիալական մեկուսացման բացառման, ինչպես նաև ընտանիքից երեխայի բաժանման և բռնության ռիսկի նվազեցման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում թույլատրելով վաղ միջամտության հնարավորություն։
  4. Արձագանքման ձևով երեխայի պաշտպանությունն իրականացնելիս, երբ առկա է բռնության դեպք, երեխայի պաշտպանության համակարգը նպատակ է հետապնդում նվազեցնել բռնության բացասական հետևանքները և կանխարգելել կրկնությունը։
  5. Երեխայի պաշտպանության համակարգում բացի սույն օրենքում նախատեսված մարմիններից ներառված են նաև այլ մարմիններ՝ ելնելով օրենսդրությամբ սահմանված նրանց լիազորություններից։

 Հոդված 43. Սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները երեխայի պաշտպանության ոլորտում

  1. Սոցիալական աջակցության ոլորտում լիազոր պետական մարմինը`

1)   իր իրավասության շրջանակներում մշակում և իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, սահմանում է երեխայի պաշտպանության ոլորտի պետական ծառայությունների չափորոշիչները և նկարագրերը,

2)   մշակում է ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց, ներառյալ՝ երեխաների պաշտպանության ռազմավարությունը և համակարգում է դրա իրականացումը,

3)   մասնագիտական վերահսկողություն է իրականացնում խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից երեխայի պաշտպանության պատվիրակված գործառույթների իրականացման նկատմամբ,

4)   կազմակերպում է լիազոր պետական մարմնին կից համադրման բազմամասնագիտական խորհրդի աշխատանքը,

5)   կազմակերպում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքը պետական շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում, այդ թվում՝ իրականացնում է երեխաների ուղեգրում հաստատություն,

6)   լիցենզավորում է երեխաների շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունները և վերահսկում է դրանց գործունեությունը,

7) առանձին ստորաբաժանման միջոցով վերահսկողություն է իրականացնում այլընտրանքային խնամքի բոլոր ձևերի կազմակերպման նկատմամբ,

8) կազմակերպում է ընկեցիկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, որի համար կից ստեղծում է համադրման բազմամասնագիտական խորհուրդ և կազմակերպում է դրա աշխատանքները,

9) իրականացնում է մշտադիտարկում երեխաների պաշտպանության, այլընտրանքային խամքի կազմակերպման և որդեգրման ոլորտում մարզպետարանների, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից՝ դրանց պատվիրակված լիազորությունների նկատմամբ։

 Հոդված 44. Երեխայի պաշտպանության ոլորտում միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

Միասնական սոցիալական ծառայությունը՝

1)   իրականացնում է խնամակալ, հոգաբարձու, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին,

2) խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ տարածքային կառավարման պետական մարմնի նախաձեռնությամբ իրականացնում է երեխայի ընտանիքի սոցիալական գնահատում և տալիս եզրակացություն,

3)   որպես աջակցող ցանցի մասնակից՝ ներգրավվում և աջակցում է ընտանիքի հետ երեխայի վերամիավորման գործընթացին, ինչպես նաև աջակցում երեխային ընտանիքից բաժանելու կանխարգելմանը։

 Հոդված 45. Երեխայի պաշտպանության ոլորտում տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

  1. Տարածքային կառավարման պետական մարմինը՝

1)   վերահսկողություն է իրականացնում երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմնին պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ,

2)   աջակցում է համայնքային սոցիալական աշխատողներին երեխայի պաշտպանության ոլորտի լիազորություններ իրականացնելու ընթացքում, տրամադրում է խորհրդատվություն,

3)   հրավիրում և վարում է տարածքային կառավարման պետական մարմնին կից երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստերը։ Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

4)   երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում երեխայի պաշտպանության նպատակով ընտանիքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ներգործության միջոց կիրառելու մասին,

5)   երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության որոշում է կայացնում՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակել և խնամակալի կամ հոգաբարձուի մոտ տեղավորել, ինչպես նաև խնամատար ընտանիք կամ շուրջօրյա խնամքի հաստատություն տեղավորելու մասին,

6) կարիքների գնահատման արդյունքների հիման վրա իրականացնում է խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնող դառնալ ցանկացող և որդեգրել ցանկացող անձանց հաշվառում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած կարգով,

7) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատում,

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում որդեգրման ենթակա երեխաների, ինչպես նաև խնամատարության ենթակա երեխաների հաշվառում,

9) կազմակերպում է երեխաների խնամքը խնամատար ընտանիքներում, այդ թվում ստորագրելով պայմանագրերն ու տեղեկացնելով համայնքի սոցիալական աշխատողին մշտադիտարկում իրականացնելու և աջակցություն կազմակերպելու համար,

10) դիմում է դատարան՝ ծնողական իրավունքների սահմանափակման կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցով,

11)  սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում տեղեկատվություն ստանալիս 24 ժամվա ընթացքում հրավիրում է երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի նիստ, որի եզրակացության հիման վրա հաստատում կամ մերժում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կայացրած որոշումը։

  1. Ոլորտային մասնագիտական մշտադիտարկումն ապահովվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ հրամանով։

 Հոդված 46. Երևան քաղաքում երեխայի պաշտպանության ոլորտում լիազորությունների առանձնահատկությունները

  1. Սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ համապատասխան ստորաբաժանումների միջոցով։

 Հոդված 47.   Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմնի լիազորությունները

  1. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինն իր լիազորությունների շրջանակներում որոշումները կայացնում է համայնքի սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա։ Խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ սույն օրենքով նախատեսված լիազորությունները համայնքի ղեկավարի անունից իրականացնում է համայնքի սոցիալական աշխատողը։
  2. Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինը՝

1)   իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտված ընտանիքների և երեխաների հայտնաբերմանն ուղղված քայլեր,

2)   կատարում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և երեխաների հայտնաբերված դեպքերի նախնական գնահատում, ուսումնասիրություն, դեպքի մասին տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական համակարգ, դեպքի վարում և մշտադիտարկում,

3)   ըստ անհրաժեշտության ուղղորդում է ընտանիքին միասնական սոցիալական ծառայություն՝ համալիր գնահատման և պետական աջակցության տրամադրման նպատակով,

4)   ուղղորդում է երեխաներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին համայնքային ծառայություններ, կազմակերպում է համայնքային աջակցության այլ ձևեր,

5)   համագործակցելով երեխայի և ընտանիքի հետ շփվող կազմակեպությունների և անձանց հետ՝ իրականացնում է երեխաների նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված քայլեր և արձագանքում է դրա վերաբերյալ ստացված ահազանգերին,

6)   երեխայի նկատմամբ բռնության կասկածի դեպքում իրականացնում է ընտանիքի և երեխայի պարբերական մշտադիտարկում,

7)   իրականացնում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի գնահատում՝ անհրաժեշտ միջամտությունը որոշելու նպատակով,

8)   ընտանիքի հետ համագործակցությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջամտություն բռնության ռիսկը նվազեցնելու կամ բռնությունը կանխարգելելու նպատակով,

9)   ընտանիքի բացակայության կամ դրա հետ համագործակցության անհնարինության դեպքում ներկայացնում է դեպքը տարածքային կառավարման պետական մարմնին՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդում այլընտրանքային խնամքի և հարակից հարցերի քննարկման և որոշման կայացման նպատակով,

10) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ իրականացնում է երեխայի տեղափոխումն ընտանիքից խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, խնամատար ընտանիք, շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն՝ տարածքային կառավարման պետական մարմնի որոշման հիման վրա,

11) երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում է երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպումը, ներառյալ՝ տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն՝ այդ մասին անհապաղ հայտնելով տարածքային կառավարման պետական մարմնին, ,

12)  աջակցություն է ցուցաբերում խնամակալներին, հոգաբարձուներին, խնամատար և որդեգրող ծնողներին՝ տրամադրելով խորհրդատվություն և տեղեկատվություն

13)  երեխային ընտանիքից հեռացնելու դեպքում կազմակերպում է վերամիավորմանն ուղղված աշխատանք ծնողների կամ ընտանիքի այլ անդամների հետ, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին,

14)  իրականացնում է խնամակալության, հոգաբարձության, խնամատարության և որդեգրման մշտադիտարկում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով,

15)  ապահովում է հերթափոխով հերթապահության իրականացնում՝ հրատապ դեպքերի համար ապահովելով 24-ժամյա արձագանքում։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված լիազորությունները հանդիսանում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 5-15-րդ կետերով նախատեսված լիազորությունները՝ պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններ։

 Հոդված 48. Երեխայի պաշտպանության ոլորտում պարտադիր համագործակցությունը և պարտադիր ահազանգումը

  1. Համագործակցող կողմերը բռնության կամ դրա ռիսկի դեպքերի հայտնաբերման դեպքում պարտավոր են եռօրյա ժամկետում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ, դրա մասին տեղեկացնել (ահազանգել) այն համայնքի սոցիալական աշխատողին, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Համագործակցող կողմերը պարտավոր են մասնակցել երեխայի նկատմամբ բռնության, այդ թվում՝ սեռական շահագործման և սեռական չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից երեխային պաշտպանելու նպատակով ձևավորվող միջոլորտային բազմամասնագիտական թիմերի, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքին։ Համագործակցության կարգը և համագործակցող կողմերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Յուրաքանչյուր ոք երեխայի նկատմամբ բռնության կամ դրա ռիսկի վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում պարտավոր է այդ մասին ահազանգել ոստիկանությանը կամ խնամակալության և հոգաբարձության մարմիններին։ Ահազանգերի և դրանցով նշված դեպքերի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելիս անձի ինքնությունը պահվում է գաղտնի, եթե նման ցանկություն է հայտնել ահազանգող անձը:

 Գ Լ ՈՒ Խ VI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Հոդված 49. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

Սույն օրենքը խախտող ֆիզիկական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց  կազմակերպությունները և հիմնարկները, ինչպես նաև իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 Հոդված 50. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
  2. Մինչև գործող ենթաօրենսդրական իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
  3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում, որոնց ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ են մտնում սույն օրենքի համապատասխան նորմերը:
  4. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։
  5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը։ 

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 11-րդ կետերում «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով։ 

Հոդված 2. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ մասեր.

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:

1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:»,

3) 2-րդ մասում հանել «հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը» բառերը,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում։»: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի մասին» բառերը փոխարինել «ընտանեկան» բառով, իսկ 3-րդ մասում «մնացել են» բառերից առաջ լրացնել «փաստացի» բառը: 

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինները» բառից հետո ավելացնել «, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները» բառերը։ 

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նման այլ» բառերը փոխարինել « շուրջօրյա խնամք տրամադրող այլ » բառերով։ 

Հոդված 4. Օրենսգրքի 605-րդ հոդվածում հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նույնանման այլ» բառերը փոխարինել « շուրջօրյա խնամք տրամադրող այլ » բառերով։ 

Հոդված 5. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 2-րդ մասից և 1068-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակչական» բառը, իսկ «նմանօրինակ» բառը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող» բառերով։ 

Հոդված 6. Օրենսգրքի 1067-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «դաստիարակչական» բառը։ 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից։  

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում․

  • 1-ին մասի 6-րդ կետում «այլ» բառից հետո ավելացնել «սեփական» բառը.
  • 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով․ «7) իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված պետության պատվիրակած լիազորությունները։»   

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 1-ից։ 

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի 19-րդ հոդվածում 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ մաս. 

8.1 ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

8.1.1

Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման համար՝ տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

 Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-րդ բաժնով. 

 

«9.1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

 

 

 

 

 

1.

Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում երեխայի խնամքի և դաստիարակության իրականացում

ԿՄ

 

-

Փ

-

Ո

Հ

Վ»:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածում «առանց ծնողական խնամքի մնացած» բառերը փոխարինել է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված» բառերով: 

Հոդված 2. Օրենսգրի 41-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, 54-րդ հոդվածի 3-րդ մասում, 56-րդ հոդվածի 3-րդ մասում, 57-րդ հոդվածի 1-ին մասում, 62-րդ հոդվածի 4-րդ մասում, 111-րդ հոդվածի 1.2-րդ մասում, 113-րդ հոդվածի 2-րդ մասում, 116-րդ հոդվածի 3-րդ մասում, 120-րդ հոդվածի 2-րդ մասում, 126-րդ հոդվածի 4-րդ մասում, 132-րդ հոդվածի 1-ին մասում, 136-րդ հոդվածի 2-րդ մասում, 137-րդ հոդվածի 7-9-րդ մասերում «շահեր» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ 

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ անհապաղ իրականացնում են երեխայի հրատապ այլընտրանքային խնամքի կազմակերպում, ներառյալ՝ երեխայի տեղափոխումն ընտանիքից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի մոտ, ճգնաժամային խնամատար ընտանիք, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն։» 

Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «կամ մանկավարժի» բառերը հանել,
  • 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող:

Երեխայի կողմից տրամադրված գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչն արձանագրվում է:»: 

Հոդված 5. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա» բառերը փոխարինել «Երեխայի» բառով, իսկ «փոխում է» բառերը փոխարինել «, հաշվի առնելով երեխայի կարծիքը, կարող է փոխել» բառերով,
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Եթե երեխայի անվան վերաբերյալ երեխայի և ծնողների կամ ծնողներից մեկի միջև առկա է անհամաձայնություն, ապա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը տրամադրում է մտորման ժամկետ մինչև մեկ ամիս ժամկետով, որից հետո այն չկարգավորելու դեպքում՝ անհամաձայնությունը լուծվում է դատական կարգով: Երեխայի անվան վերաբերյալ դատավարության ընթացքում երեխայի շահերը ներկայացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:»: 

Հոդված 6. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, ինչպես նաև 112-րդ հոդվածի 3-րդ մասում «երեխաների շահեր» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «երեխայի լավագույն շահ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։ 

Հոդված 7. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության (մանկատուն) կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատություններից» բառերով: 

Հոդված 8. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • «կենսական շահերն» բառերը փոխարինել «լավագույն շահն» բառերով,

2) 4-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից» բառերով,

3) 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: 

Հոդված 9. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «ա», «բ» և «գ» համարակալումը փոխել 1-3-րդ համարակալմամբ, ինչպես նաև «գ» կետում «այն» բառը փոխարինել «մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ» բառերով,
  • 1 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:»։

 Հոդված 10. Oրենսգրքի 63-րդ հոդվածում`

  • 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ելնելով երեխայի լավագույն շահից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողական իրավունքների սահմանափակման վերաբերյալ։ Այդ վճռում դատարանը կարող է անդրադառնալ նաև՝

  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելու հարցին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու դեպքում երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս վերջիններիս իրավունքների և պարտականությունների շրջանակին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու հարցին՝ հաշվի առնելով մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնամատար ընտանիք տեղավորելու հնարավորության մասին,
  • ծնողներից կամ նրանցից մեկից երեխային վերցնելու և նրան շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում տեղավորելու հարցին:
  1. Ծնողական իրավունքների սահմանափակում կարող է կիրառվել այն դեպքում, երբ ծնողն անկարող է կատարել ծնողական պարտականությունները կամ վտանգում է երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությունը և մտավոր զարգացումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հիմքերը։

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-2.3-րդ մասեր.

2.1. Ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխայի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողը կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարն իր նախաձեռնությամբ երեխայի ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի հետ համատեղ աջակցում են ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողին հաղթահարել ծնողական իրավունքների սահմանափակման հիմք հանդիսացող խնդիրները և դժվարությունները:

2.2. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ մասին տեղեկացնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

2.3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն փոխում իրենց վարքագիծը կամ չեն կատարում դատարանի վճռով սահմանված պահանջները, ապա մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել դատարան ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը, կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի լավագույն շահից:»,

3) 4-րդ մասում «պարտադիր մասնակցությամբ» բառերը փոխարինել «ու երեխայի օրինական ներկայացուցչի, ներառյալ՝ այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինողի, պարտադիր մասնակցությամբ, որտեղ իրականացվում է երեխայի խնամքն ու դաստիարակությունը» բառերով: 

Հոդված 11. Օրենսգրքի 65-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասություններ՝ «Ծնողական իրավունքները սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով։ Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ։ Երեխան, ում ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահին:»: 

Հոդված 12. Օրենսգրքի 68-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Երեխաներին պահելու համար միջոցները (ալիմենտը) վճարվում են անկանխիկ ձևով:»:

 Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով: 

Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Անաշխատունակ չափահաս զավակներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 15. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝

«4.1. Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 16. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասությամբ՝ «Ամուսինների (նախկին ամուսինների) միջև ալիմենտը վճարվում է անկանխիկ ձևով:»: 

Հոդված 17. Օրենսգրքի 6-րդ բաժնի և 17-րդ գլխի վերնագրերում «ՄՆԱՑԱԾ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ» բառերը։ 

Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

  • վերնագրում «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ» բառերը․
  • 1-ին մասի 1-ին պարբերությունում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններից» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ պարբերությունում «ընտրում են» բառից հետո լրացնել «(առաջարկում են)» բառերը,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Երեխայի պաշտպանության ոլորտում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։»,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Բացի խնամակալության և հոգաբարձության մարմիններից առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն իրականացնում են պետական կառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում, ինչպես նաև մասնավոր և հասարակական կազմակերպությունները։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:»:

 Հոդված 19. Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների դեպքերի բացահայտման հիմնական պատասխանատուն համայնքի սոցիալական աշխատողն է, ում այդ հարցում աջակցում են նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ հաստատությունները և դրանց պաշտոնատար անձինք:

Սույն մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի:»

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1.-ին մաս՝

«1.1. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի նախնական գնահատում և դեպքի ուսումնասիրություն։»,

  • 2-րդ մասում «Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպությունների» բառերը փոխարինել «Շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունների» բառերով,
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակի հաշվառման հիմքերը, եռօրյա ժամկետում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է լիազորած պետական մարմնին։ Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումն իրականացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 4-րդ մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «հաստատությունների» բառով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 20. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «դաստիարակչական, բժշկական հաստատություններում, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություններում կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով,
  • 1-ին մասի առաջին պարբերությունում և 1-ին կետում «մնացած» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների» բառերը, իսկ «շահերի» բառը փոխարինել «շահի» բառով,
  • 2-րդ մասում «բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում)» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում» բառերով, իսկ «երեխայի շահերին» բառերը փոխարինել «երեխայի լավագույն շահին» բառերով,
  • լրացել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 1.4-րդ մասեր՝

«1.3. Այլընտրանքային խնամքի հրատապ կարիքի դեպքում համայնքի սոցիալական աշխատողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ կազմակերպում է այն՝ նախապատվություն տալով մերձավոր ազգականի մոտ երեխայի խնամքի կազմակերպմանը՝ փաստացի խնամակալության կամ հոգաբարձության միջոցով, կամ ճգնաժամային խնամատարությանը, իսկ դրանց անհնարինության կամ երեխայի լավագույն շահից չբխելու դեպքում՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում խնամքի կազմակերպմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Այն դեպքում, երբ երեխան տեղափոխվել է փաստացի խնամակալության կամ հոգաբարձության, երեխայի խնամքը կազմակերպելուց հետո համայնքի սոցիալական աշխատողը դիմում է միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոն խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը հնգօրյա ժամկետում կազմակերպում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատմումը և տրամադրում եզրակցության։ Եզրակացության հիման վրա համայնքի սոցիալական աշխատողը նախաձեռնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից խնամակալության կամ հոգաբարձության հաստատում։

«Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.8-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի մասին համայնքի սոցիալական աշխատողն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին։

1.4. Երեխայի խնամակալության կամ հոգաբարձության կազմակերպման վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում, համայնքի սոցիալական աշխատողը դիմում է մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան՝ երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա առանց երեխայի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, երեխայի այլընտրանքային խնամքը կազմակերպելու միջնորդությամբ: Երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրուրդն ուսումնասիրելով դեպքի մանրամասները եզրակացություն է տալիս՝ առաջարկելով երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակելու, իսկ դրա անհնարինության կամ երեխայի շահերից չբխելու դեպքում՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կամ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն տեղավորելու մասին:»,

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մինչև սույն հոդվածի 1.3-րդ մասի երկրորդ պարբերությամբ և 1.4-րդ մասով նախատեսված դեպքերում խնամքը կազմակերպելը, երեխաների խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։»,

  • 1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.1․ Երեխայի խնամքը կազմակերպելուց հետո, երեխայի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողը, իսկ երեխայի` հաստատությունում գտնվելու դեպքում, հաստատության ղեկավարը նախաձեռնում է երեխայի՝ կեսնաբանական ընտանիք վերադարձին ուղղված աշխատանքներ՝ ներգրավելով ընտանիքի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողին և ըստ անհրաժեշտության՝ այլ պետական ու ոչ-պետական մարմինների ներկայացուցիչների՝ իրենց լիազորությունների շրջանակներում երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձին աջակցելու համար։ Երեխայի կենսաբանական ընտանիք վերադարձի նպատակով ընտանիքի սոցիալական գնահատման համար համայնքի սոցիալական աշխատողը ներգրավում է ընտանիքի գտնվելու վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, որի գնահատման եզրակացության հիման վրա ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը դիմում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին՝ երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին որոշում կայացնելու նպատակով։ Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է վերադարձնել երեխային կենսաբանական ընտանիք և կազմակերպում է երեխայի տեղափոխումը՝ կախված երեխայի խնամքի կազմակերպման ձևից առաջարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնին դադարեցնել երեխայի նկատմամբ նշանակված խնամակալությունը կամ հոգաբարձությունը, լուծելով պայմանագիրը խնամատար ընտանիքի հետ կամ որոշումն ուղղորդելով շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություն և երեխային իր կենսաբանական ընտանիք ուղեկցելու համար»։

  • 4-րդ մասում «Առանց» բառը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ մասեր՝

«5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը կարող է կազմակերպվել միայն այն շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում, որոնք օրենքով սահմանված կարգով ստացել են երեխայի խնամքի և դաստիարակության լիցենզիա։ Երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման լիցենզիայի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Երեխայի խնամքի և դաստիարակության իրականացման լիցենզիայի պայմանների ու պահանջների (նվազագույն չափանիշների և չափորոշիչների) մշակումը, ինչպես նաև լիցենզիայի պայմաների և պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»: 

Հոդված 21. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ նախադասության «որդեգրողի և որդեգրվողի համադրելիության չափանիշների գնահատման» բառերը փոխարինել «որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման (այսուհետ՝ համադրում)» բառերով,
  • 2-րդ մասում «նրանց շահերից» բառերը փոխարինել «երեխայի լավագույն շահից» բառերով։
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.2. Գտնված (ընկեցիկ) երեխան կարող է հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա՝ փաստացի խնամակալի (հոգաբարձուի) կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն (այսուհետ` Ոստիկանություն) ուղղված հարցմանն ի պատասխան՝ գտնված (ընկեցիկ) երեխայի ծնողներին չհայտնաբերելու վերաբերյալ համապատասխան գրությունը ստանալուց անմիջապես հետո: Գտնված (ընկեցիկ) երեխայի փաստացի խնամակալը (հոգաբարձուն) պարտավոր է վերոնշյալ հարցումն ուղարկել երեխայի հայտնաբերումից հետո եռօրյա ժամկետում, իսկ Ոստիկանությունը ծնողներին չհայտնաբերելու դեպքում, հարցման պատասխանը ներկայացնում է հարցումն ստանալուց հետո ոչ շուտ, քան 3 ամսվա և ոչ ուշ քան 4 ամսվա ընթացքում:»,

  • 4-րդ մասում «հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու» բառերը փոխարինել «երեխաներին որդեգրելու ցանկություն չեն հայտնել երեխաների ազգականները կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս՝

«5. Որդեգրման ենթակա երեխաների առողջական վիճակի մասին գնահատականը տրվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի գործունեությունը, գործառույթները և երեխայի առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հանձնաժողովի ձևավորման կարգը և անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով։»։ 

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 112.1-ին հոդվածով.

«Հոդված 112.1 Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումը

  1. Որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրումն իրականացվում է կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան առանձնացված՝ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող՝ երեխա որդեգրելու մասին դրական եզրակացություն ստացած անձի միջև:
  2. Համադրումն իրականացվում է երկու փուլով՝
  • տեխնիկական և
  • մասնագիտական:
  1. Համադրման տեխնիկական փուլում մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն իրականացվում է որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի կողմից ցանկալի չափանիշներին համապատասխան որդեգրման ենթակա երեխաների առանձնացում՝ հաշվի առնելով երեխայի անհատական տվյալները և կարիքները, և հնարավորություն ընձեռում որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին ծանոթանալ որդեգրման ենթակա առանձնացված երեխայի տվյալներին:
  2. Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է պետական լիազոր մարմնին կից գործող համադրման բազմամասնագիտական խորհրդի կողմից: Համադրման մասնագիտական փուլն իրականացվում է հիմք ընդունելով նաև որպես որդեգրել ցանկացող անձի, նրա հետ համատեղ բնակվող անձանց և ընտանիքի՝ որպես սոցիալական խմբի, սոցիալական գնահատումը, որն իրականացվում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն ըստ որդեգրել ցանկացող անձի բնակության վայրի: Համադրման բազմամասնագիտական խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  3. Որդեգրել ցանկացող անձի համար սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմաններն ու հանգամանքները վերաբերում են նաև որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող բոլոր չափահաս անձանց: Այդ չափահաս անձանց մոտ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում որդեգրումը չի թույլատրվում:
  4. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն 6 ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում: Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին՝ ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի՝ ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով: Գնահատման վերանայումը կազմակերպվում է առավելագույնը հնգօրյա ժամկետում և վերանայված գնահատումը երկօրյա ժամկետում ուղարկվում է դիմում ներկայացրած մարզպետարան, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարան:
  5. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին՝ համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով:
  6. Որդեգրման ենթակա երեխայի ու որպես որդեգրել ցանկացող անձի և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում տրամադրում է մասնագիտական աջակցություն:
  7. Որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող անձի համադրում չի իրականացվում երեխայի խորթ հոր, խորթ մոր կամ մերձավոր ազգականի կողմից երեխային որդեգրելու դեպքում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
  8. Որդեգրման ենթակա երեխայի և որպես որդեգրել ցանկացող անձի համադրման, երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տալու, որդեգրել ցանկացող անձին որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալները տրամադրելու, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների կենտրոնացված հաշվառման տեղեկատվական համակարգի շահագործման և օգտվելու կարգը, որդեգրող ընտանիքին աջակցություն տրամադրելու, ինչպես նաև համադրման չափանիշները և չափորոշիչներն ու համադրման մասնագիտական փուլում մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  9. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների հավատարմագրված կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների գործունեությունը և դրանց կողմից որդեգրման ենթակա երեխայի համադրումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: 

Հոդված 23. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝

1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.

2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:»,

  • 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «համադրման բազմամանսագիտական խորհրդի» բառերով, ինչպես նաև երկրորդ պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման օրվանից 18 ամիս։»
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման երեխային՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

  • 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում հանել «կառավարման» բառերը: 

Հոդված 24. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 113.1-ին հոդվածով.

«Հոդված 113.1 Օտարերկրյա որդեգրման առանձնահատկությունները

1․ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինն ուսումնասիրում է որդեգրել ցանկացող հաշվառված անձի ներկայացված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում դիմողից, նրա լիազորված անձից, հավատարմագրված կազմակերպությունից կամ ընդունող պետության լիազորած մարմնից պահանջում է անհրաժեշտ, բայց չներկայայացված փաստաթղթեր։ Եթե 30 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվում, դիմումն ինքնաշխատ կերպով ջնջվում է էլեկտրոնային շտեմարանից և մնում առանց քննության։

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում երեխայի տեղավորման հնարավորությունների պատշաճ քննարկումից հետո, որոշելով, որ օտարերկրյա որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, դիմողին տրամադրում է երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որն ուժի մեջ է տրման օրվանից 18 ամիս:

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա պատրաստում է զեկույց՝ դիմողի անձի, որդեգրում իրականացնելու իրավունքների և հնարավորությունների, կենսագրական տվյալների, բժշկական քարտի և ընտանիքի պատմության, որդեգրման պատճառների, օտարերկրյա որդեգրում իրականացնելու ունակության, ինչպես նաև այն երեխաների բնութագրի վերաբերյալ, որոնց համար նրանք պետք է հոգ տանեն։ Զեկույցն իր մեջ պետք է նաև ներառի լիազորած մարմնի կողմից տրված տեղեկանք, որ երեխային թույլատրվում է կամ թույլատրվելու է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

4․ Զեկույցը պատրաստելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը զեկույցն ուսումնասիրելու և որդեգրման գործընթացին ընթացք տալու համար այն ուղարկում է ծագման պետության համապատասխան մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը, ինչպես նաև դիմողին է փոխանցում երեխայի մասին իր պատրաստած զեկույցը։

  1. Օտարերկրյա որդեգրման այլ առանձնահատկությունները, ինչպես նաև հավատարմագրված կազմակերպությունների ընտրության, դրանց ներկայացվող պահանջների, հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 25. Օրենսգրքի 114-րդ հոդվածում

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցողերեխաները մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվառվում են որպես որդեգրման ենթակա երեխա։»,

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ և 1.3-րդ մասեր՝

«1.2. Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացվում է 18 ամսով:

1.3. Որդեգրել դառնալ ցանկացող անձի բնակության վայրի համայնքի սոցիալական աշխատողի կամ մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը հնգօրյա ժամկետում իրականացնում է որդեգրել դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գանահատում և մարզպետարանին, իսկ երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին է դրամադրում գնահատման մասին եզրակացություն։»: 

Հոդված 26. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների, ինչպես նաև «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը:»: 

Հոդված 27. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 115.1-ին հոդվածով.

«Հոդված 115.1 Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցիչների գործունեությունը

1․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար հավատարմագրված կազմակերպությունը պետք է՝

  • լինի շահույթ չհետապնդող և տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպություն,
  • ունենա մշտական նստավայր,
  • ունենա միայն մեկ ընթացիկ հաշիվ,
  • ունենա մասնագիտացված անձնակազմ, որի կազմում առնվազն պետք է լինեն մեկական մանկական հոգեբան սոցիալական աշխատող և իրավաբան,
  • եթե կազմակերպությունն օտարերկրյա է, ապա պետք է ունենա ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետությունում,
  • եթե կազմակերպությունն օտարերկրյա է, ապա պետք է տա համաձայնություն՝ իր ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու վերաբերյալ:

2․ Օտարերկրյա որդեգրման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կազմակերպությունը կարող է գործել մեկ այլ պետության տարածքում, ինչպես նաև մեկ այլ պետությունում հավատարամգրված կազմակերպությունը կարող է գործել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն համապատասխան երկու պետությունների իրավասու մարմինների թույլտվության և համաձայնության դեպքում:

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից հավատարմագրում ստանալու համար կազմակերպությունը կամ դրա հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմին ներկայացնում է՝

  • հավատարմագրված կազմակերպություն ճանաչվելու դիմում,
  • կազմակերպության կանոնադրությունը,
  • Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանքը,
  • ֆինանսավորման ծրագիրը,
  • որդեգրել ցանկացող անձանց հետ համագորակցելիս սահմանված սակագները, նրանց հետ կնքվող պայամանգրի օրինակելի տարբերակը,
  • եթե կազմակերպությունը կամ հայաստանյան ներկայացուցչությունը մինչ հավտարմագրում ստանալու դիմում ներկայացնելն իրականացրել է գործունեություն, ապա նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը,
  • հաջորդ տարվա նախնական ֆինանսական ծրագիրը։

4․ Հավատարմագիրը տրամադրվում է երեք տարի ժամկետով, որը պարբերաբար նույն ժամկետով կարող է երկարացվել Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի կողմից, եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեության ընթացքում թույլ չի տրվել սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում։

5․ Երեխաների լավագույն շահերը պաշտպանելու և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներն իրագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը հավատարմագրված մարմինների նկատմամբ կարող է կիրառել հետևյալ սահմանափակումները՝

  • այն պետությունների թվի սահմանափակում, որտեղ կարող է աշխատել հավատարմագրված մարմինը,
  • ապագա որդեգրող ծնողների գրանցման թվի սահմանափակում,
  • գրանցումների կասեցում՝ պայմանավորված պետությունում տիրող բացառիկ իրավիճակներով, որոնք չի անդրադառնում հավատարմագրված մարմնի վարկանիշի վրա և չի հանդիսանում հավատարմագրումը դադարեցնելու հիմք։

6․ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատագրումը, եթե՝

  • չեն պահպանվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները,
  • չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել ֆինանսական տարեկան հաշվետվությունները, դրանք չեն տրամադրվել ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ընթացքում կամ այդ հաշվետվուններում ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
  • չեն պահպանվել սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված սահմանափակումները,
  • հավատարմագրված մարմինը գործել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներն և սկզբունքներին հակառակ կամ չի պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր համար պարտադիր պայմանները կամ պահանջները։

7․ Հավատարմագրի կասեցումից 6 ամսվա ընթացքում թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը կարող է դադարեցնել հավատագրի գործունեությունը։ Հավատագրի գործունեությունը կարող է դադարեցվել նաև եթե մեկից ավելի անգամ կատարվել է հավատարմագրի կասեցում:

  1. Մինչև հավատարմագրումը դադարեցնելու որոշումը կայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմինը հավատարմագրված մարմնին մեկ ամիս առաջ պետք է տեղեկացնի դադարեցման մասին։»: 

Հոդված 28. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը) այն անձանց, որոնց բնակելի տարածքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի հրամանով սահմանված սանիտարական կամ տեխնիկական պահանջներին: Սեփականության իրավունքով մեկից ավելի բնակելի տարածքի առկայության դեպքում գնահատվում է որդեգրել ցանկացող անձի կողմից նշված բնակելի այն տարածքը, որտեղ նա պատրաստվում է բնակվել որդեգրվող երեխայի հետ.»,

  • 1-ին մասի «թ» կետում «հանցագործության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,
  • 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» և «ի» կետեր՝

«ժ) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

ի) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք:»,

  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1-ին մաս՝

«1.1. Դատվածություն չունեցող անձի կողմից երեխա որդեգրելու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև որդեգրման մասին դատարանի վճռի կայացումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո որդեգրել ցանկացող անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:»,

  • 4-րդ մասում հանել «կառավարման» բառը,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ մաս՝

«7. Եթե որդեգրել ցանկացող անձանց որդեգրելու իրավունքը սահմանափակող կամ որդեգրումն արգելող նորմը կիրառելի է առնվազն ամուսիններից մեկի նկատմամբ, ապա ամուսինները չեն կարող երեխա որդեգրել:»: 

Հոդված 29. Օրենքի 117-րդ հոդվածում՝

  • վերնագրում և 1-ին մասում «Որդեգրողի» բառը փոխարինել «Որդեգրել ցանկացող անձի»,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերությունը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության:»: 

Հոդված 30. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «ծնողների» բառը փոխարինել «ծնողի» բառով։
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողը նախազգուշացվում է գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին։»,

  • 5-րդ մասում «տարածքի սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի» բառերը փոխարինել «համայնքի սոցիալական աշխատողի» բառերով,
  • 6-րդ մասում «հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով» բառերը փոխարինել «հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով: 

Հոդված 31. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:»: 

Հոդված 32. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում, 125-րդ հոդվածի 2-րդ մասում և 132-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում՝ «Տասը տարին լրացած» բառերը փոխարինել «Որդեգրման փաստի մասին տեղյակ» բառերով: 

Հոդված 33. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին մասի առաջին պարբերությունում և 2-րդ մասում «որդեգրման» բառից հետո լրացնել «կամ որդեգրման գործընթացի» բառերը,

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման» բառերը փոխարինել «մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման, ինչպես նաև որդեգրման գործընթացի» բառերով,

3) 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ նախադասություն՝ «Կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում կենսաբանական ծնողը ցանկացած պահին կարող է փոխել իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն մասում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ:»,

4) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-3.4-րդ մասեր՝

«3.1. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ժամանակ, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), կենտրոնացված հաշվառման ժամկետը, և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց՝ հրապարակման ենթակա չեն:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող մարմիններին, այդ թվում՝ մարզպետարաններին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմիններին, «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին և դրանց հայաստանյան ներկայացուցիչներին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին՝ ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:

3.3. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց:

3.4. Այլ անձանց, այդ թվում՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած, և նրանց ներկայացուցիչներին՝ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:»,

5) 4-րդ մասում «Տեղեկատվության» բառը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկության» բառերով: 

Հոդված 34. Օրենսգրքի 128.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում հանել «կառավարման» բառը,
  • 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Խնամակալության և հոգաբարձության մարմնի և մարզպետարանի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից` համատեղ վերահսկողությունն իրականացնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինն օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրա պատճենն ուղարկում է մարզպետարան, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան:»,
  • 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ մաս՝

«3.1. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանն աջակցություն են տրամադրում ընտանիքին՝ համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:»,

  • 6-րդ մասի 3-րդ կետում «(որդեգրողների)» բառը փոխարինել «, նրանց ընտանիքի անդամների» բառերով: 

Հոդված 35. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում.

  • 5-րդ կետում «դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից» բառերով,
  • 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։ 

Հոդված 36. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ՝ նրանց խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու և շահերը պաշտպանելու նպատակներով:»: 

Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 134.1-րդ հոդվածով՝

«Հոդված 134.1 Փաստացի խնամակալությունը և հոգաբարձությունը

  1. Մինչև խնամակալության և հոգաբարձության փաստաթղթավորումը, առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների նկատմամբ կարող է կիրառվել փաստացի խնամակալություն կամ հոգաբարձություն։ Փաստացի խնամակալ կամ հոգաբարձու կարող է հանդիսանալ երեխայի մերձավոր ազգականը:
  2. Երեխայի փաստացի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողն անմիջապես նախաձեռնում է փաստացի խանամակալի կամ հոգաբարձուի ընտանիքի սոցիալական գնահատումը՝ դիմելով նրանց բնակության վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը և տեղեկացնում խնամակալության և հոգաբարձության մարմնին:»: 

Հոդված 38. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է» բառերը փոխարինել «՝ հաշվի առնելով միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից փաստացի խնամակալի կամ հոգաբարձուի կամ խանամակալ կամ հոգաբարձու դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքները, երեխայի կարծիքը և ելնելով երեխայի լավագույն շահից» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մաս՝

«4. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը և դադարեցնելը, խնամակալին կամ հոգաբարձուին ներկայացվող պահանջները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները կատարելու նրա ունակությունները գնահատելու չափորոշիչները, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու վեճի կամ անհամաձայնության դեպքում դրանց լուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: 

Հոդված 39. Օրենսգրքի 136-րդ հոդվածի՝

  • վերնագրում հանել «դաստիարակչական,» բառը, իսկ «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերով,
  • 1-ին մասում հանել «դաստիարակչական,» բառը, «, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում պետության լրիվ խնամքի տակ» բառերը փոխարինել «և շուրջօրյա խնամքի հաստատություններում» բառերով, իսկ «կազմակերպությունների» բառը փոխարինել «հաստատությունների ղեկավարների» բառերով, ինչպես նաև հանել երկրորդ պարբերությունը։ 

Հոդված 40. Օրենսգրքի 137-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «հայտնված» բառից հետո լրացնել «և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող, ներառյալ՝ առանց ծնողական խնամքի մնացած», իսկ «վերացումը» բառից հետո լրացնել «, երեխայի որդեգրումը կամ երեխայի լավագույն շահից ելնելով երեխայի այլընտրանքային խնամքի ձևի փոփոխությունը», իսկ «և վերապատրաստման» բառերը փոխարինել «վերապատրաստման և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ու խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համադրման» բառերով,
  • 4-րդ մասում «հիվանդությամբ տառապող» բառերը փոխարինել «հիվանդություն կամ հաշմանդամություն ունեցող» բառերով,
  • 5-րդ մասում «դաստիարակչական, բժշկական հաստատությունում, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ կազմակերպությունում» բառերը փոխարինել «շուրջօրյա խնամքի հաստությունում», իսկ «կազմակերպելը» բառից հետո լրացնել «կամ այդ հաստատություններից դուրսբերելու նպատակով» բառերը,
  • 10-րդ մասում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Խնամատարության կազմակերպումը, այդ թվում՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառումը, խնամատար դառնալ ցանկացող անձանց հաշվառումը, խնամատարության ենթակա և խնամատար դառնալ ցանկացող անձնաց համադրման նպատակով երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդի կազմակերպումը, վերջինիս եզրակացության հիման վրա խնամատար ընտանիքի ընտրության հաստատումն իրականացնում է մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը»։

  • 12-րդ մասում «Երեխայի» բառը փոխարինել «Խնամատարության կազմակերպման, ներառյալ՝ խնամատարության ենթակա երեխաների հաշվառման, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման, խնամատարության ենթակա և խնամատար դառնալ ցանկացող անձնաց համադրման, ինչպես նաև երեխայի» բառերով: 

Հոդված 41. Օրենսգրքի 137.1-րդ հոդվածում`

  • 2-րդ և 4-րդ մասերում, ինչպես նաև 6-րդ մասի 3-րդ կետում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը,
  • 2-րդ մասում «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մաս՝

«2.1. Եթե երեխան գտնվում է շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունում, ապա ելնելով երեխայի լավագույն շահից՝ խնամքի կազմակերպման ձևի ընտրության և փոփոխության մասին կազմակերպության գտնվելու վայրի մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը տալիս է եզրակացություն:»,

  • 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ կետեր՝

«4) դատական կարգով սահմանափակվել է ծնողական իրավունքներում,

  • սույն հոդվածի1-րդ մասում նշված հաստատություններում խնամվող երեխայի ծնող է:»,
  • 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մաս՝

«4.1 Դատվածություն չունեցող անձի խնամատար ծնող դառնալու գործընթացը դադարեցվում է, եթե մինչև Խնամատարության պայմանագրի կնքումը վերջինիս նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում: Քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անձի ընտրությունը, հաշվառումը, որակավորումը և վերապատրաստումն իրականացվում է ընդհանուր կարգով:,

  • 6-րդ մասում «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև» բառերը»,
  • 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին և 6.2-րդ մասեր՝

«6.1. Խնամատարության պայմանագրի վաղաժամկետ լուծման այլ հիմքեր կարող են նախատեսվել Խնամատար պայմանագրում:

6.2. Ճգնաժամային խնամատարության դեպքում խնամատարության պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ հանդիսացող համայնքի սոցիալական աշխատողի և ճգնաժամային խնամատարության ծառայություն մատուցելու պատրաստ ճանաչված խնամատար ծնող դառնած ցանկացող անձի միջև։»: 

Հոդված 42. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «հայտնված» բառից հետո լրացնել «կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող» բառերը,
  • 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս՝

«1.1. Երեխան խնամատարության ենթակա չէ, եթե այլընտրանքային խնամքը կազմակերպված է այլ կերպ և սկսված է կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման ակտիվ գործընթաց ։»,

  • 6-րդ մասում «ծնողներից յուրաքանչյուրի» բառերը փոխարինել «ծնողի» բառով, «55» թիվը փոխարինել «65» թվով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Սույն մասով նախատեսված տարիքային սահմանափակումները չեն գործում Խնամատարության պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում և կիրառելի են միայն մեկ խնամատար ծնողի նկատմամբ՝ ըստ խնամատար ծնողի ցանկության:»: 

Հոդված 43. Օրենսգրքի 138.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 8-րդ կետում «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության» բառերը,

2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-13-րդ կետեր՝

«10) այն անձանց, ովքեր դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից,

11) այն անձանց, ովքեր չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, ինչի հիմքով Խնամատարության պայմանագրը վաղաժամկետ լուծվել է,

12) այն անձանց, ովքեր Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք,

13) երեխայի հետ մերձավոր ազգակցան կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների՝ բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքի և դաստիարակութան:»,

3) 2-րդ մասում «խնամակալի» բառից հետո լրացնել «կամ հոգաբարձուի» բառերը, իսկ «պարտականություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքից»,

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-5-րդ մասեր՝

«3. Մարզպետարանները, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը վարում է խնամատար ծնողների ռեեստրը, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Ամուսնության մեջ գտնվող անձանցից միայն մեկը կարող է հաշվառվել որպես խնամատար ծնող, բայց նրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի սույն օրենսգրքով նախատեսված պայմաններին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
  2. Մարզպետարանը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու մասին դիմումի հիման վրա դիմում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման համար։ Վերջինս հնգօրյա ժամկետում իրականացնում է գնահատումը և տրամադրում եզրակացություն։ Եզրակացության, ինչպես նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից վերապատրաստման վկայականի և համայնքի սոցիալական աշխատողի դիրքորոշման հիման վրա իրականացվում է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումն ու խնամատարության տեսակների նշումը, որոնք տրամադրելու համար ունի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձն ունի բավարար պայմաններ և գիտելիք:»: 

Հոդված 44. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 1-ին կետում «մասնագիտացված» բառը փոխարինել «լրացուցիչ վերապատրաստում անցած» բառերով, իսկ «խանգարումով տառապող» բառերը փոխարինել «խանգարում ունեցող» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետում «տարերային կամ տեխնածին ազետի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի» բառերով,
  • 1-ին մասի 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետ. «է. եթե նա գտնված (ընկեցիկ) երեխա է.»,
  • 2-րդ մասում «Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել» բառերը փոխարինել «Լրացուցիչ վերապատրաստում անցած խնամատար ընտանիքը խնամատարությունը կարող է իրականացնել» բառերով: 

Հոդված 45. Օրենսգրքի 139.1-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում հանել «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերը, իսկ «քաղաքում» բառից հետո լրացնել «՝» կետադրական նշանը,
  • 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ մաս՝

«2.1. Խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողությանն աջակցում է համայնքի սոցիալական աշխատողը, որն իր գործունեության իրականացման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ խնամատար ընտանիքի կամ հոգեզավակի, նրանց կենսապայմանների, փոխհարաբերությունների և երախայի իրավունքների իրացման արդյունավետության վրա ազդող այլ պայմանների ու պատճառների մասին տեղեկատվությունն անհապաղ հայտնում է մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին:»,

  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Խնամատար ընտանիքի բնակության վայրի հնարավոր փոփոխության դեպքում խնամատար ծնողը պարտավոր է տեղափոխումից առնվազն տաս աշխատանքային օր առաջ, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղափոխումից հետո եռօրյա ժամկետում` տեղեկացնել Խնամատարության պայմանագրի կողմ հանդիսացող մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում այդ փոփոխության մասին տեղեկացնել խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի մարզպետարանին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանին։»: 

Հոդված 46. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «համար տասը տարին լրացած» բառերը փոխարինել «փաստի մասին տեղյակ» բառերով: 

Հոդված 47. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
  3. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի դեկտեմբերի 1-ից։
  4. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը և 138.1-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «աշխատավարձերի» բառից առաջ լրացնել «ալիմենտի» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս՝

«3. Ալիմենտի վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

  • Обсуждалось

    04.11.2022 - 21.11.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6475

Принт

Предложения

Աիդա Մուրադյան

11.11.2022

Առաջարկում եմ, որ Օրենքը անդրադառնա երեխայի ամուսնությանը, բացառի այն: Կամ կարելի է այն տարածել առողջության, կրթության, բռնության, շահագործման եւ այլնի վրա: Հասկանալիորեն անհրաժեշտ կլինի փոփոխել Ընտանեկան օրենսգրքի համապատասխան հոդվածը:

Աիդա Մուրադյան

11.11.2022

Առաջարկում եմ Օրենքի 42-րդ հոդվածում ներառել նաև վաղ հայտնաբերումը, քանի որ այն պետք է հանդիսանա կանխարգելման նպատակին ուղղված առաջին գործողությունը։

Աիդա Մուրադյան

11.11.2022

Օրենքի 47-րդ հոդվածի բովդանդակությունից ակնհայտ է դառնում, որ սույն հոդվածով բազմապատկվում են համայնքի սոցիալական աշխատողների պարտականությունները։ Ըստ էության, համայնքի սոցիալական աշխատողը, որի հիմնական ֆունկցիան պետք է լիներ դեպքերի հայտնաբերումն ու ուղղորդումը, և միայն այսպես կոչված պարզ դեպքերի վարումը, այս հոդվածով ամբողջ սոցիալական ոլորտի ծանրաբեռնվածությունը տեղափոխվում է համայնքի սոցիալական աշխատողի վրա։ Ռիսկը մեծ է, քանի որ համակրգի այս օղակը նորաստեղծ ու փխրուն է և պետական աջակցության բացակայության դեպքում հնրավոր չի լինի նրա կողմից այսքան պարտականությունների կատարումը։ Ստացվում է, որ երեխաների վերաբերյալ բոլոր դեպքերի վարումն իրականացնելու է համայնքի սոցիալական աշխատողը, իսկ ՄՍԾ-ին մնալու է միայն այն երեք կետով եզրակացություն տալ։ Առաջարկում եմ վերանայել այս մոտեցումը և մինչև նշյալ դրույթը Օրենքի նախագծում ամրագրելը քննարկել այն պատասխանատու նախարարության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ։

Узнать больше