Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը

   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի նիստի N29.7/[422839]-17 N41 արձանագրության 2-րդ կետի հանձնարարկանը:

   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Արփի լիճը սնուցող գետերի հուներում՝ գարնանային վարարումների ու սելավաջրերի հետևանքով մեծ քանակությամբ գետաբերուկների կողմից ջրային ռեսուրսների ազատ և անարգել տեղաշարժման խոչընդոտների վերացման աշխատանքների անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ  Արփի լիճը և լիճը սնուցող գետերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ ջրահոսքերի հունի մաքրման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու նպատակով առաջարկվում է այն իրականացնել ՀՀ բնապահապանության նախարարության ենթակայության տակ գործող «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցով:  

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

    Արփի լիճը սնուցող գետերի հուներում մաքրման աշխատանքները վերջին անգամ իրականացվել են շուրջ երեսուն տարի առաջ և այդ ժամանակահատվածում գարնանային վարարումներն ու սելավաջրերը բավականին մեծ խոչընդոտներ են առաջացրել ջրային ռեսուրսների՝ ազատ և անարգել տեղաշարժման համար,  ինչը կարող է հետևանք լինել գետերի բնական հուների շեղման և մակերևույթային ջրային ռեսուրսների ոչ ամբողջ ծավալով կուտակման: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը 

   Արփի լճի ջրամբարը սնուցող գետերի սելավաջրերը առավելագույն քանակով ջրամբար ուղղորդելու նպատակով ջրահոսքերի հունի  12 կմ երկարության մաքրման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով առաջարկվում է 2017 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատացնել 21700.0 /քսանմեկ միլիոն յոթ հարյուր/ հազար դրամ (1կմ՝ 1808.3 հազար դրամ):         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

    Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ և Հայաստանի Հան­րա­­պետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:     

  1. Ակնկալվող արդյունքը 

Արփի լիճը սնուցող գետերի հուներում մաքրման աշխատանքները կնպաստեն հաջորդող տարիներին ավելի մեծ քանակով ջրային ռեսուրսների կուտակմանը և ջրամբարում ջրի մակարդակի ավելացմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին.

Սույն որոշման նախագծի հետ կապված պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական փոփոխություններ չեն սպասվում: 

 ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ իրավական  ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ.

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Обсуждалось

    24.10.2017 - 14.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Финансовая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6789

Принт

Предложения

Արթուր Հովհաննիսյան

24.10.2017

Հայաստանի Հանրա­պետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրա­պե­տության բնապահպանության նախարա­րությանը հատկացնել 21,700.0 հազար դրամ: Էս ի՞նչ գումարա 21,700.0 հազար?

Узнать больше