Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

------------------------ 2022 թ. № ---------  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ՝

«3.1 Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման հավելված N 1-ի համաձայն տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:»

2) հավելվածի 10-րդ կետում «26» թիվը փոխարինել «27» թվով,

3) հավելվածի 14-րդ կետում «հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց» բառերը փոխարինել «, որոնց ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա հայտարարված զորակոչի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում, բայց որոնք դեռ չեն ստացել» բառերով,

4) հավելվածի 16-րդ կետը «տեղեկանքի հիման վրա,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման մեջ նշված տարկետման ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետի հետ,» բառերով,

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է սույն կարգով տարկետում ստացած քաղաքացների վրա, որի մասին համապատասխան նշագրումը քաղաքացու կցագրման վկայականում կատարվում է համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ծառայության կողմից:»:

 

 

 

  • Обсуждалось

    02.11.2022 - 17.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3337

Принт

Предложения

Գագիկ Բադադյան

11.11.2022

Բնականաբար, փոփոխությունը գովելի է կրթության շարունակականության և ամբողջականության ապահովման համատեքստում: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք այս փոփոխությունից հետո նաև նախաձեռնվելու է 451-Ն որոշումից բխող այլ որոշումներում ևս իրականացնել փոփոխություն, թե ոչ: Քանի որ դրանից բխող որոշումներում տարկետման առավելագույն ժամկետի մասով հավելվածում ոչ թե հղում է արվում 451-Ն որոշմանը, այլ առանձին նշվում է մինչև 26 տարին լրանալու օրը /տե՛ս օրինակ Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման կետ 1/: Հետևաբար, արդյո՞ք չկա անհրաժեշտություն փոփոխության ենթարկել արդեն իսկ գոյություն ունեցող որոշումների 3-րդ հավելվածների 1-ին կետերը ևս՝ 26 տարին լրանալու օրը փոխարինելով 27 տարին լրանալու օրը կապակցությամբ, քանի որ քաղաքացիների կցագրման վկայականներում տարկետման հիմք է սահմանվում ոչ թե 451-Ն որոշումը, այլ առանձին անվանական որոշումները, և եթե չփոփոխվեն այդ որոշումները ևս, ապա զինկոմիսարիատների համար առկա չի լինի հիմք փոփոխելու տարկետման ժամկետները և իրականացնել փաստաթղթավորում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Մարինա Հովհաննիսյան

09.11.2022

Շնորհակալություն եմ հայտնում նախագծով սահմանված փոփոխությունների համար և կցանկանայի մի փոփոխություն առաջարկել: Առաջարկում եմ Որոշման հավելվածի 14-րդ կետը «…հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած….>> թողնել նույն խմբագրությամբ, հստակեցնելով, որ պաշտպանության օրը պետք է պաշտոնապես նշանակվի և որոշվի ամենաուշը հայտարարված զորակոչի ընթացքում և ասպիրանտը պետք է պաշտպանվի և ստանա ԲՈԿ-ի հաստատումը կամ գիտական աստիճանի համապատասխանեցումը մինչև հաջորդ զորակոչի սկիզբը: Այս ձևով, Որոշմամբ սահմանված նույն ժամանակահատվածը մինչև հաջորդ զորակոչ, ևս օպտիմալ կերպով օգտագործվում է ատենախոսության և գիտական գործունեության համար` բացառելով ճգնաժամային իրավիճակը, որում հայտնվում են հատկապես արտերկրյա համալսարաններում ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորող ՀՀ քաղաքացիները, ելնելով նշված ԲՈՒՀ-երի ուսումնական պրոցեսների կազմակերպման, տևողության և ատենախոսության պաշտպանության գործընթացների առանձնահատկություններից (օրինակ՝ արտերկրյա համալսարաններն ունեն իրենց ատենախոսության նշանակման օրենքներն ու ժամկետները, որոնք հնարավոր չէ փոփոխել)։

Davit Mkheyan

08.11.2022

Առաջարկում եմ նաև փոփոխել սույն հոդվածի 11րդ կետը, քանի որ ՀՀ որոշ բուհերում հեռակա համակարգող ասպիրանտուրայի ընդունելությունը կարող է լինել ավելի ուշ, քան սեպտեմբերի 30ը։ Հեռակա համակարգում ուսուցումը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս մարզերի բնակիչներին ևս օգտվելու տարկետման հնարավորությունից իրենց կրթությունը շարունակելու համար, և նաև կօգնի նոր դասախոսների խնդրին հենց մարզերի բուհերում։

Узнать больше