Добавить в избранное

Проект не принят

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից, մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՕ-198-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2017 թվականի նեյեմբերի 17-ին, ուժի մեջ մտել՝ 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենքի գործողության շուրջ 3 տարիների ընթացքում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց վերաբերյալ Օրենքի կարգավորումները պարունակում են տարընթերցումներ, օրենսդրական բացեր և ներքին հակասություններ: Բացի այդ, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՕ-207-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն հստակեցնել ՀՀ դատախազության կառուցվածքին վերաբերող՝ Օրենքում առկա կարգավորումները: Հարկ է արձանագրել նաև «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ հրամանով հաստատված գործողությունների ծրագրով առկա են ՀՀ դատախազության բարեփոխումներին առնչվող որոշակի կետեր, որոնց իրացումը հնարավոր է ապահովել Օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: Այսինքն, «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ՀՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետ իրացումն օրենսդրության մեջ:

  • Обсуждалось

    21.10.2022 - 05.11.2022

  • Тип

    Закон

  • Область

    Управленческие правоотношениями, Общественное управление

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2855

Принт