Добавить в избранное

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում): Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի (2-րդ հավելվածի 50-րդ կետ) միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները գործում են մինչև համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելը: Այս համատեքստում՝ ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում արդեն իսկ մշակվել են որոշ այն արտադրանքի համար պարտադիր պահանջեր սահմանող իրավական ակտերի նախագծեր, որոնց համար համապատասխանաբար ՀՀ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտությունը այլևս բացակայում է, քանի որ վերջիններս կարող են ուժը կորցրած ճանաչվել։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա փուլում ԵԱՏՄ անդամ որոշ պետությունների նկատմամբ կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ և անկանխատեսելի է արդեն իսկ մշակված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ընդունման հետագա ընթացքը՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծման բարդություններով, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ նախատեսված իրավական ակտերի վերանայման ժամկետները երկարաձգել։

 2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն փաստաթուղթը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ (ժամկետն արդեն իսկ ավարտվել է), որի համաձայն անհրաժեշտ էր վերանայել ոչ պարենային արտադրանքի թվով 32 ՀՀ տեխնիկական կանոնակարգ:

Ներկայումս, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ՀՀ պարտավորությունը, անհրաժեշտություն է առաջացել ուժը կոցրած ճանաչել ՀՀ գործող այն տեխնիկական կանոնակարգերը, որոնց համապատասխան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն արդեն իսկ առկա են:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածի մեջ առկա են նաև ՀՀ գործող՝ միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համար, տեխնիկական կանոնակարգեր, որոնց համար դեռևս ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգեր չկան, սակայն որոշ տեխնիկական կանոնակարգերի նախագծերն արդեն իսկ մշակվել են և անցել են ներպետական համաձայնեցման ընթացակարգեր, ուստի ՀՀ գործող նույն արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանման անհրաժեշտություն չի լինի։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ներկայացված նախագծով նախատեսված են երկու իրավական ակտերի ժամկետների երկարաձգում, որոնց կատարման ժամկետը նախատեսված էր 2020 թվականին և որոնց վերանայման համար պատասխանատու պետական կառավարման մարմիններն են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս այդ գործընթ ացը չի իրականացվել և ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման հավելվածում այլ իրավական ակտերի մասով կատարվում են փոփոխություններ, ուստի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է նաև այդ երկու իրավական ակտերի ժամկետների երկարաձգում ևս։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ վերապահվել է տեխնիկական կանոնակարգերի մշակման և համակարգման աշխատանքների իրականացման իրավասությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված և բոլոր կանոնակարգող մարմիններին ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներառում է փոփոխություններ, որոնցով նախատեսված իրավական ակտերով սահմանված պահանջները մոտ ապագայում այլևս արդիական չեն լինի, քանի որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող նմանատիպ արտադրանքի համար կգործեն Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերը:

4Կարգավորման առարկան.

2014 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի սահմանված դրույթների կատարումը:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով e-draft.am  տեղադրելու միջոցով։

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Обсуждалось

    21.10.2022 - 10.11.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2344

Принт