Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել հետևյալ լրացումը․

1․ Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառապես» բառը հանել, իսկ «օրենքներով» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակներում Կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից կնքվող անհատական ներդրումային պայմանագրերով տրամադրվող հարկային արտոնությունների։ Սույն մասով նախատեսված անհատական ներդրումային պայմանագրերի կնքման կարգն ու չափորոշիչները սահմանում է Կառավարությունը։» բառերը։

 

Հոդված 2. Ուժի մեջ մտնելու և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին։

2․ Սույն օրենքի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը կնքված ներդրումային պայմանագրերի նկատմամբ։

3․ Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։

  • Обсуждалось

    21.10.2022 - 10.11.2022

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2957

Принт