Добавить в избранное

В стадии разработки

«Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Աբրահամ Ավագյան 15.10.2022 11:34:39 Քաղաքացիություն շնորհելիս ազգային պատկանելիությանը առաջնություն տվեք։ Վերացրեք երկքաղաքացիություն կոչված չարիքը
2 Տարոն Կակոյան 15.10.2022 12:09:32 Ընդամենը 150.000 դոլարի դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները կկարողանան դառնալ ՀՀ քաղաքացի և մասնակցել ընտրություններին ու կկարողանան ՀՀ-ում ղեկավար ընտրել: Երբ Նիկոլն ասում էր, որ իրենք նախատեսում են մինչև 2050թ. ՀՀ բնակչության թիվը դարձնել 5 միլիոն մարդ, ստացվումա որ դա պիտի լինի թուրքերի միջոցո՞վ:
3 Ruzanna Avagyan 15.10.2022 19:33:02 Շատ վտանգավոր նախագիծ է՝ թշնամիներով շրջապատված Հայաստան Հանրապետության համար։ Թշնամի պետությունների քաղաքացիները կարող են շատ էժան և հեշտությամբ ձեռք բերել մեր պետության քաղաքացիություն։ Ուրախալի է, որ այս պահին քաղաքացիների 69 տոկոսը դեմ է քվեարկել այս անցանկալի նախագծին։ Նախագիծը հանել շրջանառությունից։
4 Արսեն Սուլթանյան 15.10.2022 22:20:16 Դեմ եմ քվեարկել միայն 1 հավելվածի, 1 կետի 4 ենթակետի պատճառով «4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,» Անշարժ գույքի շուկան առանց այդ էլ էյֆորիկ վիճակում է, ու թե՛ վաճառքի և թե՛ վարձակալության գները անհամաչափ բարձր են տնտեսության զարգացվածության աստիճանից։ Այս կետը անշուշտ անհրաժեշտ է հանել։ Մնացած կետերը տեղին են։
5 Karen Kechechyan 16.10.2022 09:34:23 Խայտառակ նախագիծ է։ Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույն է ինչ հայրենիքի վաճառք։
6 Ani Abrahamyan 16.10.2022 16:59:44 Երկիրը էժանով ծախելու ֆորմալ նախագիծ է,ամոթ է ուղակի։ստացվում է 1 միլիոն թուրք կոպեկով կարող է գնել է ձայնի իրավունք եվ վաղը ռոֆերենդում կազմակերպել?
7 Shushanik Mkrtchyan 17.10.2022 08:33:57 Հարգելի նախագծի հեղինակներ, այլ հավասար պայմաններում կողմ կլինեի նախագծին, սակայն հիմա դեմ եմ, քանի որ այն չի ներառում ՀՀ անվտանգյին հարցերը, այդպիսով խոցելի է դարձնում մեր երկիրը թշնամի երկրների համար՝ Ադրբեջան, Թուրքիա: Անգամ Իրանի քաղաքացիների համար պետք է սահմանափակումներ մտցնել: Մենք 80 մլնանոց պետություն չենք, որ հարմար լինի այս նախագիծն ու անվտանգ: Դեմ եմ նախագծի այս տարբերակին, առաջարկում եմ կատարել լրացումներ՝ վերոհիշյալ խնդիրները բացառելու համար:
8 Արմեն Նահապետյան 17.10.2022 09:14:55 $150.000 ը չափազանց փոքր գումար է նախագծի համար։ Անշարժ գույքի հատվածը ընդհանրապես հանել է պետք անկախ գումարի չափից։
9 Ավետիք Չալաբյան 17.10.2022 09:26:58 Այս նախագիծը մի շարք աղաղակող թերություններ ունի, որոնք նրան դարձնում եմ խիստ վնասակար։ ա) նախ, նախագծով որևէ կերպ չի սահմանափակվում քաղաքցիության տրամադրումը ոչ այն անձանց համար, որոնք թշնամական երկրների քաղաքացիներ են, ոչ էլ այն անձանց համար, որոնք անձնապես են Հայաստանի դեմ թշնամական գործողություններ իրականացրել, հանցագործ են, իրենց երկրներում փախած են արդարադատությունից, և այլն։ Այս բոլոր դեպքերը հստակ պետք է նախատեսվեն, և բացառվի ներդրման միջոցով ինդուլգենցիա գնելը։ բ) Նախագծի ներդրումային սահմանը ադեկվատ չի։ Այն երկրներում, որտեղ գործում են համապատասխան կարգավորումներ, սովորաբար խոսքը գնում է 1,000,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ներդրումների մասին, 150,000 ԱՄՆ դոլարը այսօր Երևանում ընդամենը մի երկուսենյականոց բնականարան է, այդպիսի ներդրումը բնավ համարժեք չի քաղաքացիություն ստանալու համար։ գ) Չի կարելի քաղաքացիություն շնորհել զուտ ֆինանսական ներդրումների, կամ լիկվիդային գույքի ձեռքբերման դիմաց, քանի որ դրանք հեշտ իրացնելի են շուկայում, իսկ քաղաքացիությունից զրկելու հետադարձ մեխանիզմ չի նախատեսված։ Այլ բան է, եթե քաղաքացիությունը շնորհվի ներդրումը իրականացնելուց 7 կամ 10 տարի հետո, սակայն դա տեքստից ակնհայտ չի, բացի այդ, զուտ ֆինանսկան ներդրումը բոլոր դեպքերում առանձնապես ջանք չպանհանջող գործողություն է, և չպետք է քաղաքացիություն ստանալու հիմք հանդիսանա։
10 Լիլիթ Դալլաքյան 17.10.2022 09:57:43 Շատ վտանգավոր նախագիծ է ազգային անվտանգության առումով։ 150 000 դոլարի դիմաց փաստացի վաճառվում է ՀՀ քաղաքացիությունը։
11 Դավիթ Հարությունյան 17.10.2022 10:00:26 Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում "ներդրում քաղաքացիության դիմաց" նախաձեռնությունը հստակ սահմանափակումներ պետք է նախատեսի այն երկրների քաղաքացիների համար, որոնք ոչ բարեկամաբար կամ ավելին թշնամաբար են տրամարդված ՀՀ-ի հանդեպ։ Տվյալ երկրների քաղաքացիրեներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար երկարաժամկետ կտրվածքով։
12 Hasmik Derdzyan 17.10.2022 10:47:23 Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է ունենան այդ իրավունքը, հակառակ դեպքում սա պետության վախճանն է լինելու և արդեն մենք չպետք է հույս կապենք Հայաստանի հետագա ճակատագրի հետ։
13 Հասմիկ Երեմյան 17.10.2022 10:54:46 Սահմանափակում կիրառել բոլոր այն երկների քաղաքացիների կամ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր անմիջապես իրականացրել, հովանավորել կամ այլ կերպ մասնակցել են ՀՀ նկատմամբ պատերազմի, ագրեսիայի, խրախուսում եմ ՀՀ և հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք։ Լրիվ եք Ձեզ կորցրել, եթե դուք չեք հասկանում, ինչ սպառնալիքներ ունի էս կիսատ պռատ որոշումը, գնացեք տներով։ Իսկ եթե հասկանում եք, դա էլ այլ հոդվածի տակ է անցնում։
14 Գայանե Ալիխանյան 17.10.2022 10:58:37 Ինչպե՞ս կարելի է նման նախագիծ ընդունել,որտեղ ոչ մի ձև նշված չէ սահմանափակում՝անձանց ազգային պատկանելիության և իրենց ունեցած քաղաքացիության վերաբերյալ։Մենք թշնամական երկրներ ունենք,ու այդ երկրների հետ իրենց քաղաքացիության ու ազգային պատկանելիության հետ կապ ունեցող մարդիկ չպետք է որևէ կերպ հնարավորություն ունենան ստանալու ՀՀ քաղաքացիություն։
15 Tatevik Ghapantsyan 17.10.2022 13:41:33 Պետք է ձևավորել նորմալ ընթացակարգ, որով նախ թշնամական երկրի քաղաքացիները չկարողանան օգտվել այս օրենքից։ Նաև պետք է շատ մտածված ֆիլտրացիայի մեխանիզմներ մշակել, ոչ թե կամայական անձի թույլ տալ մեր երկրի քաղաքացիություն ստանալ։
16 Арсен Карапетян 17.10.2022 14:29:40 Ամբողջովին ապազգային օրենք առանց պարզաբանումների. 150,000 դոլար գումարը չափազանց փոքր է թուրքերին և ադրբեջանցիներին քաղաքացիություն տալու և պետությանն ավելի մեծ վտանգի ենթարկելու համար։
17 Նարինե Հարությունյան 17.10.2022 14:35:50 Սա շատ վտանգավոր նախագիծ է - անպայման - ցանկացած գնով պետք է բոյկոտել !!! Ուզում են ամբողջ Հայաստանը մի հատ մեծ "կորիդոռ" սարքել !!! Եթե նույնիսկ սահմանվի նման շեմ քաղաքացիություն ստանալու համար - նա պետք է շատ ավելի մեծ կարգի լինի և պետք է նաև լինի համապատասխան սահմանաձակումներով ազգությունների ցանկ, որպեսզի բացառվի թուրք-ադրբեջանական ներհոսքը Հայաստան!!!
18 Արինե Ւսախանյան 17.10.2022 16:01:37 Անհրաժեշտ է առնվազն դնել ազգային սահմանափակում։ Ոչ մի պարագայում չի կարելի թոյլատրել ադրբեջանցուն կամ թուրքին, անկախ առկա քաղաքացիությունից, ձեռք բերել հայկական քաղաքացիություն
19 Սուրեն Սլոյան 18.10.2022 02:19:47 Նախ կցանկանայի նշել , որ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված ՝այսպիսի օրենքի նախագծի ընդունումը չի համապատասխանում ՀՀ ազգային անվտանգության պահանպանմանը ,նամանավանդ երբ նախագծով որևէ բացառություն նախատեսված չէ։ Մյուս կողմից ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ օրենքում որևէ նորմ սահմանված չէ ,որ իրավունք վերապահի ոչ ռեզիդենտ անձին արտարժույթով գույք ձեռք բերել և դա էլ հիմք ընդունելով քաղաքացիության ձեռքբերման պարզեցված կարգ սահմանել։ Այսպիսով իմ համոզմամբ գոնե պետք է սահմանվեր ՀՀ դրամով գործարք թեև նորից եմ կրկնում այս կարգավորումը ձեռնտու չէ մեր պետությանը գոնե այս փուլում։
20 Arsen Sargsyan 19.10.2022 00:08:18 Wrong decision
21 Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 Հավելված 1-ի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում հստակեցված է, որ ներդրումը պետք է կատարված լինի ՀՀ-ում, իսկ մյուս կետերում նման հստակեցում չկա, ինչը կարող է տարընթերցումների տեղիք տալ։ Առաջարկում եմ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, և 5-րդ կետերի սկզբում ավելացնել համապատասխանաբար "Հայաստանի Հանրապետությունում", "Հայաստանի Հանրապետությունում գրանցված", "Հայաստանի Հանրապետության", "Հայաստանի Հանրապետությունում", "Հայաստանի Հանրապետությունում գրանցված" բառերը, 9-րդ կետում "Հայաստանի Հանրապետությունում գրանցված" բառերն ավելացնել "ֆինանսական ներդրումը" բառերից հետո, իսկ11-րդ կետում "ինչպես նաև" բառերից հետո ավելացնել "Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայությունների" բառերը։
22 Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 Հավելված 1-ի 2-5 կետերում սահմանված են ներդրումը պահպանելու նվազագույն ժամկետներ, բայց հասկանալի չէ, թե արդյոք անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող ներդրումը կատարելու պահից՝ որոշակի պայմանով, թե անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող սահմանված ժամկետը լրանալուց հետո։ Եթե հեղինակները նկատի են ունեցել առաջին տարբերակը, ապա առաջարկում եմ հավելվածը լրացնել նոր նախադասությամբ՝ "Սույն հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում անձը համարվում է նշանակալի ավանդ ունեցող, եթե ի թիվս այլ պայմանների, գրավոր ձևով հայտարարել է, որ կպահպանի իր կողմից կատարված ներդրումը սահանված նվազագույն ժամկետի ընթացքում, և գիտակցում է, որ այդ պարտավորությունը խախտելը հիմք կհանդիսանա «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար։ "
23 Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 Հավելված 1-ի 7-րդ կետի հետ կապված առկա է անորոշություն, քանի որ ՀՀ-ում մասնաճյուղ կարող է գրանցել իրավաբանական անձը, ուստի պարզ չէ, թե որ անհատը կարող է հավակնել ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Հավելված 1-ում առաջարկում եմ ավելացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ։ Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում տնտեսության բնագավառում նշանակալի ավանդ ունեցող է համարվում այն անձը, որի առանցքային դերակատարումը մասնաճյուղի ստեղծման գործում հաստատվում է օտարերկրյա ընկերության կողմից։
24 Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 Հավելված 1-ի 6-րդ և 10-րդ կետերում օգտագործվում է "բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն" արտահայտությունը, մինչդեռ 7-րդ կետում խոսվում է միայն "տեղեկատվական", իսկ 9-րդ կետում միայն "բարձր" տեխնոլոգիաների մասին։ Առաջարկում եմ բոլոր կետերում օգտագործել միատեսակ ձևակերպում՝ օգտագործելով ""բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների" բառերը։
25 Ներսես Իսաջանյան 21.10.2022 07:36:59 Հավելված 1-ի 10-րդ կետում առաջարկում եմ "հայտարարագրված" բառը փոխարինել "ցուցակված" բառով, իսկ "աշխատանքի փորձ" բառերից առաջ ավելացնել "այդ ոլորտի մասնագիտական" բառերը։