Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հարամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Ներկայում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի  N 370-Ն հրամանով սահմանված կարգով: Կուտակված փորձառությունը թույլ է տալիս գնահատել համակարգի խնդիրները և առաջարկել մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման, մոնիտորինգի և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։  

Նախագծով առաջարկվող փոփոխություններն    ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։  Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

 Իրավական ակտի գործարկման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն:

  • Обсуждалось

    06.10.2022 - 21.10.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4423

Принт

Предложения

Գայա Նե

18.10.2022

Ելնելով կարգի 34 կետից` կարո՞ղ ենք ասել, որ դպրոցներում բացի հոգեբանից պետք է լինի նաև սոցիալական մանկավարժ։ Եթե այո, ապա այս կարգի և հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգի միջև կլինի օրենսդրական հակասություն, քանի որ այնտեղ միայն հոգեբանի հաստիքն է ֆիքսված։ Եթե ոչ,ապա ինչու՞ եք շեշտել սոցիալական մանկավարժի մասնակցությունը, եթե ուսումնական հաստատությունում չպետք է լինի սոցիալական մանկավարժի հաստիք։ Կխնդեմ խելամիտ հիմնավորում տալ։

Узнать больше