Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

2017 թվականի  N   -   Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 5.2. կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«5.2. Սահմանել, որ.

1) 2016 թվականին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով  նախատեսված ծառայությունները և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը տվյալ և հաջորդ տարվա համար.

2) 2017 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ)  սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի (365 օր) ժամկետով: Ընդ որում՝ սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն:»:

2) որոշման 7-րդ կետում «ավարտը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ավարտական կուրսում սովորող ուսանողների համար կատարվող փոխանցումները:» բառերով.

3)  որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1. կետով.

«7.1. Ուսման ծառայությունից օգտվելու դեպքում շահառուն պետք է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված   սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար:».

4)  որոշման 9-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«9. Սույն որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա, ընդ որում՝

1) hղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց համար սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է աշխատանքի վերադառնալու ամսվանից.

2) մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից.

3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի տարածվում զինծառայողների վրա մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե ծառայողների միասնական տեղափոխվելու դեպքերում, բացառությամբ հանրապետական գործադիր մարմնի փոփոխության (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) դեպքում:»

2. որոշման N 1 հավելվածում.

1) 2-րդ կետի 6-րդ ենթակետում «մետրոպոլիտենի» բառից հետո լրացնել «հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող» բառերով.

2) 6-րդ կետում «բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին» բառերը հանել.

3)  7-րդ կետում «կարգի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «որոշման 7.1-ին և 8.1-ին կետերով նախատեսված դեպքերում» բառերով.

4) 8-րդ կետից «2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:» նախադասությունը հանել.

5) 11-րդ կետում «շարունակվում են փոխանցվել» բառերը փոխարինել «միանվագ փոխանցվում են» բառով.

6) 12-րդ կետում «արձակելն» բառից հետո լրացնել «աշխատողից կամ դրա անհնարինության դեպքում՝ բանկից» բառերով.

7) 12.1-ում «ստորաբաժանումը» բառից հետո լրացնել «շահառուից» բառով.

3. որոշման N 2 հավելվածում.

1) Ձև N 2-ի 1-ին կետում «համապատասխանում են» և «հրապարակված են»  բառերից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով.

2) Ձև N 2-ի 4-րդ կետում «տրամադրված՝» բառից հետո լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով.

3) Ձև N 2.1-ում՝ վերնագրում և տեքստում ««Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերից առաջ լրացնել ««Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության,» բառերով.

4) Ձև N 4-ում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերով.

4. որոշման N 3 հավելվածի 2.4.13 կետը ուժը կորցրած ճանաչել

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    17.10.2017 - 03.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

17.10.2017 15:21

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8759

Принт

Предложения

Dalma-Sona

25.10.2017

Սույն որոշման մեջ անհրաժեշտ է ներառել դրույթներ, որոնք կչեղարկեն Սոց փաթեթից օգտվող աշխատողների միջև ներկայում առկա խտրականությունը: Եթե աշխատողը երեխա չունի, երիտասարդ չէ, հիպոթեքով բնակարան էլ չի գնել, ինչու նա պետք է զրկվի իր սոց փաթեթը կանխիկացնելու իրավունքից: Բացի այդ, - եթե նշածս տեսակի աշխատողն ազատվի աշխատանքից, ապա ինչ է լինելու նրա անձնական հաշվին առկա գումարը /հանգստի համար նախատեսվածը/, որն ինքը տարբեր հանգամանքների պատճառով չի իրացրել?

Узнать больше