Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին» թիվ 853-ն որոշման որոշ դրույթներ ներկայումս տարընկալումներ են առաջացնում: 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրա­ժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման որոշ դրույթներ տարընկալումների տեղիք են տալիս:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքըՆախատեսվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին իրավական ակտի դրույթները համա­պա­տաս­խանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:

 

 

 

  • Обсуждалось

    12.09.2022 - 27.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2347

Принт