Добавить в избранное

В стадии разработки

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության  և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին:

Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն:

Համաձայն Հրահանգի՝ եթե ​​Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում

  • Обсуждалось

    02.09.2022 - 18.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство Экономики РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3055

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

02.09.2022

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Անհրաժեշտ է շտապ կարգով դուրս գալ ԵՏՄ կազմից, քանզի դրա կազմում ընդգրկված պետությունները մեր հանրապետության նկատմամբ թշնամաբար են տրամադրված և առաջնորդվում են Ադրբեջանի հետ համագործակցության իրենց երկկողմանի շահերով, դրա շրջանակներում համագործակցությունը խոչընդոտում է մեր տնտեսական զարգացումը և մեզ հետ է պահում տնտեսական զարգացման միջազգային չափանիշներից ու թրենդներից, Ռուսաստանի նկատմամբ արդի և կանխատեսվող շարունակական պատժամիջոցները ուղղակիորեն ու անուղղակիորեն հարվածում են մեր տնտեսությանն ու տնտեսվարողներին:

Узнать больше