Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքների՝ Հայաս­տանի Հանրապետություն ներմուծման և հետա­գա­յում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումար­ները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է:

  • Обсуждалось

    31.08.2022 - 15.09.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4061

Принт

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

1. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի՝ ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» կամ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքի (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի) «արտահանման գործարքները.», բ) 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետի «տարածքում» բառից հետո լրացնել «եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

31.08.2022

դեռևս 2018 թվականի մարտի 12-ի թիվ 023 գրությամբ Ֆինանսների նախարարությանը նախագծի տեսքով ներկայացվել էր առաջարկություն Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 36-րդ կետի, ինչպես նաև 65-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները վերանայելու համար: Մինչդեռ նախարարությունը գրություն և առաջարկությունը անպատասխան թողեց: Տպավորությունն այնպիսին է, որ ՖՆ և ՊԵԿ-ում ցանկացած առաջարկ առաջին հերթին մերժում են և մի քանի տարի հետո, որպես գործարար միջավայրի բարելավվման սեփական առաջարկներ ներկայացվում

Узнать больше