Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Lilit Simonyan 02.09.2022 23:49:14 Շատ ճիշտ որոշում է։ Այդ հարկատեսակը անհրաժեշտ է վերանայել։ Քանի որ ինչու պետք է 24մլն շրջանառության դիմաց ոչ մի դրամ հարկ չվճարեն իսկ 100000 աշխատավարձ ստացողը վճարի 27000 հարկ վճարի։կարելի է 24 մլն իջեցնել 4֊6մլն։
2 Tigran Keyan 08.09.2022 13:02:46 ոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի՝ 5-րդ մասում 11-րդ կետի փոփոխությունը չունի որևիցե հիմնավորում, հատկապես վարձակալական վճարի մասով: Նախագծից հասկացվում է, որ միկրոձեռնարկատիրության սյուբեկտ չեն կարող համարվել թե՛ վարձատուն, թե՛ վարձակալը, որը խնդիրներ կառաջացնի գրեթե բոլոր այն տնտեսվարողների մոտ, ովքեր իրենց գործունեությունը իրականացնում են վարձակալած տարածքներում: Բացի այդ, այս փոփոխությունը լուրջ խնդիրների առջև կարող է կանգնեցնել զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, մասնավորապես՝ սեզոնային բնույթ կրող գործունեության դեպքում, երբ օրինակ՝ օրավաձով տրամադրում են ժամանցի և հանգստի տաղավարներ և տարածքներ: Այս փոփոխությունը դուրս է նաև նախագծի հիմնավորմամբ ներկայացված խնդրի/նպատակի շրջանակից, քանի որ այս ոլորտի ծառայություններ ստացողները վերջնական սպառողներն են՝ բնակչությունն է: Նախագծի այս կետի ընդունումը լուրջ խնդիրների առջը կկանգնեցնի նաև գրքերի ստեղծագործությունների …… հեղինակներին:
3 Tigran Keyan 08.09.2022 13:02:46 Սույն նախագծի հոդված 1-ով նախատեսված սահմանափակումը լուջ խնդիրների առջև է կանգնեցնելու հարկման այլ համակարգում աշխատող ընկերություններին, մասնափորապես ընկերությունները որևէ տարբերակ չունեն ստուգելու կամ ճշտելու ծառայություններ մատուցող կամ ապրանքներ օտարող ընկերությունները հարկման, որ համակարգում են ներառված: Առաջարկում եմ այս կետը սահմանափակել միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող՝ Հավելված 3-ով սահմանված գործունեություն իարականացնողներով կամ առհասարակ վերացնել հարկման այս համակարգը:
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 10.09.2022 22:51:55 Հարկման համակարգերում արհեստականորեն տեղա­­­վորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համա­կար­գերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գոր­ծարք­ների փաս­տաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը ստեղծվել են հենց կառավարության կողմից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների շրջանակի կրճատման և փաս­տաթղթավորման միջոցով շահութահարկ վճարողների հարկման բազաների արհեստական նվազեցման ռիսկերի մասին ասվել է դեռ այս արտոնյալ ռեֆիմը ներդրումից առաջ, սակայն կառավարության կողմից դրանք այն ժամանակ անտեսվեցին: Ինչ որ մեկը պատասխան տալու է չհավաքագրված պետական եկամուտների կորստի, հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծման համար?
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 10.09.2022 23:27:09 Հարգելի կառավարություն և ԱԺ, ձեր թեթև ձեռքով բոլոր վարսավիրները, մատնահարդարները, անշարժ գույքի վարձատուները, որոնք նախարարներից և փոխնախարարներից, պատգամավորներից ավելի շատ գումար են վաստակում, դարձան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ առանց հարկ վճարելու: Բա ասում էիք, թե խրախուսում եք գիտությունը, կրթությունը?
6 Քաունթ Բրայթ ՍՊԸ 11.09.2022 16:27:08 Բավականին տարօրինակ է այս համակարգից չօգտվողների շրջանակը եթե նպատակը բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար արտոնյալ համակարգի ստեղծումն է ապա օրինակ ինչու է շրջանակի մեջ մտնում 1. վարսավիրական ծառայութուններ մատուցողները 2.ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնողները, (հատկապես այն դեպքում, որ հենց նշված ոլորտեներում առկա է բավականին հարկայն ստվեր) սակայն վարձակալական կամ թարգմանչական գործունեթյան մասով օրենսդիրը գնահատել է,որ կայացման կամ զարգացման խնդիր չունեն և կարող են աշխատել շրջանառության հարկով: Առհասարակ մի երկրում, երբ հարկը ասոցացնում են «ավելորդ գումար, և, եթե հնարավոր է չվճարել» հասկացությանը անհրաժեշտ և իրապես նպատակին չծառայող է դառնում հարկման արտոնյալ համակարգի ստեղծումը և բացի ստվերից և բիզնեսի տրոհումից որևէ այլ բանի չի բերում: Նշված նախագծի առնչությամբ առաջարկում եմ, որ նախագծից հանվի այն դրույթը որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտից ձեռքբերման դեպքում շահութահարկ վճարողների համար այն չի համարվի նվազեցվող ծախս, այլ դրա փոխարեն սահմանվի, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելու դեպքում սահմանվի հարկ իրացման շրջանառության 0.5% չափով: