Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու և համապատասխանեցնելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված չափորոշիչներին:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 608-Ն որոշմամբ, և այն ամբողջովին համապատասխանում էր 2011թ. ԻԿԱՕ-ի կողմից N17 «Անվտանգություն» հավելվածում կատարված լրացումներին ու փոփոխություներին և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթի 12-րդ խմբագրության պահանջներին:

2016թ. ընթացքում (փետրվարին) ԵԿԱԿ-ի կողմից նոր՝ 13-րդ խմբագրությամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Եվրամիության կողմից «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթում, սահմանվել են նոր չափորոշիչներ՝ կապված ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության, անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգի, կիբեռանվտանգության և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով կիրառվող տեխնիկական սարքավորումների ներդրման հետ:

Նշված լրացումների և փոփոխությունների կիրառման ուշացումը կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա, և այսօր ավիացիոն անվտանգության առումով նշված փոփոխությունների ու լրացումների ներդրումն անհրաժեշտ է:

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

 

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնելու Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի (ԵԿԱԿ) չափորոշիչներին և ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների մակարդակը:

 

  1. 4. Կարգավորման նպատակը, բնույթը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա ուսումնասիրելու և գնահատելու Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության որակը, ապահովելու կիրառվող տեխնիկական սարքավորումների, օդային երթևեկության կառավարման և ուղևորների հաշվառման ծրագրային համակարգերի անվտանգությունը՝ կողմնակի մուտքերից, բարձրացնելու ուղևորների զննման ընթացակարգերի մակարդակը, ինչպես նաև համապատասխանեցնելու ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) N17 «Անվտանգություն» հավելվածով և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված նոր չափորոշիչներին:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում կիրականացվեն ավիացիոն անվտանգության ոլորտում որակի հսկողության միջոցառումներ՝ ավելի բարձր մակարդակի հասցնելով օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների, օդային երթևեկության կառավարման և ուղևորների հաշվառման ծրագրային համակարգերի անվտանգության ապահովումը։

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

 Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսեր և եկամուտներ էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում:

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                      ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

  

Ց Ա Ն Կ

 ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄՇԱԿՎԵԼ Է

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 Ներկայացված Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով հետևյալ իրավական ակտերը.

 <<Ավիացիայի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը.

  1. <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը.
  2. Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիան.

4.Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի <<Անվտանգություն>> թիվ 17 հավելվածը:

  1. Եվրոմիության ԵԿԱԿ <<Անվտագության կանոնակարգեր>> Դոկ.30 փաստաթուղթ:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ

                                                                  

 

 ԻՐԱՎԱԿԱՆ – ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ներկայացված որոշման Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմում և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                               ԼԵՎՈՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

 

 

 

 

  • Обсуждалось

    13.10.2017 - 28.10.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Авиация

  • Министерство

    Комитет гражданской авиации

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 703

Принт