Добавить в избранное

В стадии разработки

«Պրոբացիայի ծառայության մասին», «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 irazek hamakarq 30.08.2022 16:29:34 Չափազանց ճոխ և ուռճացված օրենք է մի գրությամբ առաջնորդվող միջանկյալ ծառայության համար, որին վերապահված գործառույթների մեծ մասը իրականացվում է այլ պետական կառույցների միջոցով: Օրենքի ընդունումը ոչ նպատակահարմար է հետևյալ հիմնավորումներով՝ Կիսազինվորական (Հատուկ) ծառայության ստեղծումը որևէ կերպ չի նպաստի ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարված անձանց հետ տարվող վերասոցիալականացման, վերականգնողական և վերաինտեգրման աշխատանքներին, ինչը ծառայության հիմնական առաքելությունն է: Պրոբացիայի ծառայողը պետք է կարողանա երկխոսություն հաստատել յուրաքանչյուր դատապարտյալի հետ՝ նրանց խրախուսել մասնակցելու տարբեր կրթական, մշակութային, մարզական միջոցառումների, այլ ոչ թե պարտադրել: Տարակուսանք է առաջացնում նաև ծառայության կառուցվածքը, երբ ղեկավար անձնակազմը աշխատանքները համակարգում է ոչ թե ծառայության գործունեությունից բխող բնագավառներում կամ ոլորտներում, այլ կամայական որոշված տարածքային բաժիններում։ Կենտրոնական մարմնի բաժինների քանակը ուռճացված է, որոշ բաժիններ կարելի է միավորել մեկ բաժնի ներքո, ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը գրված է շատ անձնավորված, երբ նախօրոք որոշված են պաշտոնում նշանակվող անձանց անունները: Ծառայության կառուցվածքային ամբողջական փոփոխությունը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ, որը հնարավոր չի լինի իրականացնել միայն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում և այն ծանր բեռով (աշխատավարձեր և պարգևավճարներ, տեխնիկական միջոցների և սարքավորումների գնում, դրանց մշտական տեխնիկական սպասարկման, կարգավորման և նորոգման հատուկ մասնագետների կամ կազմակերպությունների աշխատանքներ, գրասենյակային գույքի և կահավորումների գնում, աշխատանքային պայմանների բարելավման և տարածքների նորոգման աշխատանքներ, ուսուցման և վերապատրաստման դասընթացների անցկացում և այլն) կանդրադառնա պետական բյուջեի միջոցների վրա: Նման տեսակի ծառայության ստեղծումը պետք է կատարել զրոյական կետից՝ անկախ փորձագետների կողմից տրված աուդիտորական եզրակացություն հիման վրա, հաշվի առնելով պարեկային ծառայության ստեղծման դրական փորձը և բացառելով նախկին բոլոր տեսակի բացասական և կոռուպցիոն դրսևորումների ներթափանցումը այդ համակարգ: ՀՀ Քրեակատարողական օրենքի համաձայն Պրոբացիայի ծառայությունը կատարում է ազատազրկման հետ չկապված պատիժներ, մասնավորապես՝ տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը, ազատության սահմանափակումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովում: Բացի այդ, ՀՀ քրեկան դատավարությա օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրի և Պրոբացիայի մասին օրենքի համաձայն՝ Պրոբացիայի ծառայության գործառույթներների մեջ են մտնում նաև տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումը, որոշակի վայրեր այցելելու, հոգեբանական օգնություն ստանալու անվտանգության միջոցների կատարումը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցների տրամադրումը, վերահսկողության իրականացումը պատիժը պայմանականորեն չկիրառված և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, ինչպես նաև վերասոցիալականցման և վերականգնողական աշխատանքների իրականացումը: Թվարկված գործառությների ամբողջական վերլուծությունից ակնհայտ է, որ դրանք որևէ պարագայում չեն կարող իրականացվել այլ պետական կառույցների միջոցով, ավելին ակնհայտ է նաև, որ վերասոցիալականցման և վերականգնողական աշխատանքները ծառայության շատ կարևոր առաքելություններից են, բայց ոչ հիմնական: Պրոբացիայի ծառայությունը կատարում է բազմաթիվ ազատազրկման հետ չկապված պատիժներ, խափանման միջոցներ, անվտանգության միջոցներ և հարկադրանքի այլ տեսակներ: Սակայն ներկայումս պատիժ կատարող այլ մարմիններն ունեն առանձնահատուկ կարգավիճակ և դրանից բխող սոցիալական երաշխիքների ավելի լայն հնարավորություն՝ հիմքում ունենալով պատժի կատարման առանձնահատկությունները, այդ թվում՝ դատապարտյալի հետ տարվող աշխատանքի բնույթը: Միաժամանակ Պրոբացիայի ծառայության կարգավիճակի փոփոխությունը որևէ կերպ չի կարող բացասական հեևանքներ ունենալ Ծառայության կողմից իրականացվող վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքների իրականացման համար, ավելին նոր սոցիալական երաշխքները և նոր ավելի բարձր վարձատրությունը հնարավորություն կտա ներգրավել ավելի որոկյալ մասնագետներ, այդ թվում հոգեբաններ, սոցիալական աշխատողներ: Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության կառուցվածքին, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Պրոբացիայի ծառայության մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ սահմանված է, որ Պրոբացիայի ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:: Նախագծով Պրոբացիայի ծառայության կառուցվածքը չի սահմանվում, հետևաբար պարզ չէ, թե առաջարկության հեղինակը ինչ ուրճացված կառուցվածքի մասին է խոսում: Միաժամանակ անդրադառնալով կառուցվածքային ամբողջական փոփոխություններին և փոփոխությունների դեպքում ըստ առաջարկության հեղինակի անհրաժեշտ մեծ ֆինանսական ծասերի հարցին, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կառուցվածքային ամբողջական փոփոխություններ չեն նախատեսվում, ավելին Պրոբացիայի ծառայույունը իր գործառույթները իրականացնելու նույն հաստիքակազմով, իսկ ինչ վերաբերում է թվարկված գործառույթների իրականացմանը և դրանց համար անհրաժեշտ տեխնիկական և գույքային սպասարկմանը, ապա անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրանք որևէ առնչություն չունեն ծառայության կարգավիճակի հետ և իրականացվում են ներկայումս, թե պետական բյուջեից, թե տարբեր դրամաշնորհների և դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցներով: