Добавить в избранное

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: 

  • Обсуждалось

    04.08.2022 - 19.08.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3462

Принт

Предложения

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

19.08.2022

Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։

Узнать больше