Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը

     «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության պետական խորհուրդը:

          «Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում (այսուհետ՝ ԳՀՀ) անցկացնելու ժամկետներ, 2023 թվականին փորձնական ԳՀՀ անցկացնելու տարածքներ և ժամկետներ հաստատելու, 2024 թվականի ԳՀՀ աշխատանքներին օժանդակելու նպատակով հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ մասերին համապատասխան և սահմանում է ՀՀ 2024 թվականի հերթական ԳՀՀ և փորձնական ԳՀՀ անցկացման ժամկետները, փորձնական ԳՀՀ անցկացնելու տարածքները, ինչպես նաև հաստատում է ԳՀՀ նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվող ՀՀ 2024 թվականի ԳՀՀ հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը:   

 2. Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը

          Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Օրենքի պահանջներին համապատասխան հերթական ԳՀՀ նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին օժանդակող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև ԳՀՀ  ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների:

ՀՀ-ում 2024 թվականի ԳՀՀ իրականացման արդյունքում կստացվի երկրի գյուղատնտեսության ոլորտի կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և այլնի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն` հանրապետության, մարզային և համայնքային կտրվածքով, ապահովելով գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրության բարելավումն ու տվյալների արդիականացումը, ինչպես նաև ոլորտին վերաբերող նոր տվյալների հավաքումը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. վիճակագրական հնգամյա ծրագիր», Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ,

          Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են՝ հնգամյա … վիճակագրական  ծրագրերը, որոնք մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական … կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածում սահմանաված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը, որի 8-րդ կետի 7-րդ ենթակետում որպես նախատեսվող միջոցառում սահմանված է 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ԳՀՀ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական և համայնքի բյուջեների եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Որոշման նախագծի 4-րդ կետի համաձայն՝ սահմանված ժամկետում կներկայացվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

          Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:

 

  • Обсуждалось

    02.08.2022 - 17.08.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Статистический комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3643

Принт